Հայկական աշխարհ - Լույս Հիմնադրամ. Կրթական
ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Ներսես Աղաբաբյան

Ծնվել եմ 1989 թ. Երևան քաղաքում: Հաճախել եմ Երևանի համար 172 դպրոցը: 2005 թվականին, ստանալով միջնակարգ կրթություն, ընդունվել եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Սովորելով 4 տարի` ստացել եմ բակալավրի 2 դիպլոմ, որոնցից մեկը Հայաստանում ֆրանսիական համալսարանի (գերազանց), իսկ մյուսը` Ժան-Մուլին Լիոն 3 համալսարանի (գերազանց) կողմից: 2011 թվականին ավարտել եմ նույն համալսարանի Միջազգային Բիզնես իրավունքի մագիստրատուրան:

Մասնագիտական գործունեությունս սկսել եմ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Ջոլախյան/Ռուսո նոտարական գրասենյակում անցկացրած պրակտիկայով: Պրակտիկայից հետո սկսեցի աշխատել որպես իրավաբան “GNC-Alfa CJSC”-ում, որը համարվում է Հայաստանի առաջատար հեռահաղորդակցության ընկարություններից մեկը:

2010 թվականի օգոստոսից ի վեր աշխատել եմ հայկական հանրահայտ “Prudence” իրավաբանական ընկերությունում: Ներկայումս միջազգային գործարքների և դատական հայցերի մշակման պատասխանատուն եմ:

Թեև իրականում այդքան էլ գիտական հետազոտության մեջ ընգրկված չեմ, այնուամենայնիվ, հոդված եմ հրատարակել կանոնադրական մեկնաբանությունների վերաբերյալ:


Այստեղ սովորում են
Վարդուհի Դանիելյան

Իրավագիտություն

Արմեն Թավադյան

Միջազգային հանրային քաղաքականություն

Արտակ Բեգլարյան

Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա

Back to top