ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Համակարգչային գիտություն

Բակալավրիատ

Նարեկ Գալստյան

Ծնվել եմ Էջմիածնի տարածաշրջանի Արաքս գյուղում 1996 թ. նոյեմբերի 26-ին։ Սովորել եմ տեղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներիս ընթացքում մասնակցել եմ Հայաստանի Պատանեկան նվաճումների, PH-International-ի կազմակերպած մի շարք հասարակական ծրագրերի ու ճամբարների, որոնք որոշիչ դեր են ունեցել իմ կյանքում։

Դեռ դպրոցում հետաքրքրված եմ եղել համակարգչային ծրագրավորմամբ ու նորագույն տեխնոլոգիաներով։ Դպրոցական տարիների ընթացքում ծրագրավորման գիտելիքներիս խորացմանը մեծապես նպաստել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

2013 թ․ Ադրիատիկի Համաշխարհային միացյալ քոլեջում (UWC Adriatic) սովորելու կրթաթոշակ եմ ստացել ու նույն թվականի օգոստոսին սկսել եմ ուսումս Ադրիատիկի քոլեջում, որտեղ, սովորելով աշխարհի 97 երկրներից ժամանած աշակերտների հետ, հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու աշխարհի ժողովուրդների մշակույթներին։ Իտալիայում սովորելու 2 տարիների ընթացքում գիտելիքներս խորացրել եմ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, տնտեսագիտության ասպարեզներում, սովորել եմ իտալերեն։

Բացի ակադեմիական խորը գիտելիքներից, Ադրիատիկի քոլեջում դժվարություններ հաղթահարելու մեծ փորձ, ավելի ընդլայնված մտածողություն ու աշխարհով մեկ սփռված ընկերներ եմ ձեռք բերել, ինչը թերևս քոլեջում ունեցածս գլխավոր ձեռքբերումն եմ համարում։

Չնայած Ադրիատիկում հնարավորություն չեմ ունեցել կանոնավոր կերպով սովորել համակարգչային գիտություն, ուսմանս երկրորդ տարում իմ նախաձեռնած «Ռոբոտիքս» արտադասարանական ակումբը մեծապես նպաստել է իմ ու համակուրսեցիներիս ծրագրավորման ու ալգորիթմական մտածողության գիտելիքների զարգացմանը։

2015 թ․ մայիսին ավարտել եմ Ադրիատիկի քոլեջը Միջազգային Բակալավրիատի դիպլոմով ու ընդունվել եմ Նյու Յորքի համալսարան։

2015 թ․ հունիսից մինչ օրս աշխատում եմ Հայկական ՏՏ ոլորտի ստարտափներից մեկում որպես ծրագրավորող ու «Մեծ Տվյալների» հետ աշխատող թիմի ղեկավար։

2015 թ․ սեպտեմբերից սովորում եմ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։

2015 թ․ ձմռանն ընդունվել եմ Բերկլիի ու Փրինսթոնի համալսարաններ։

2016 թ․ սեպտեմբերից ուսումս շարունակելու եմ Փրինսթոնի համալսարանում։

Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ։ Սիրում եմ զբաղվել լեռնադահուկային սպորտով, դահկավազքով ու լեռնամագլցմամբ։ Տեղորոշում (Orienteering) մրցույթի մեծ սիրահար եմ ու այժմ փորձում եմ այն Հայաստան բերել։


Այստեղ սովորում են
Հայկ Հակոբյան

Աստղաֆիզիկական գիտություններ

Back to top