ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Համակարգչային գիտություն

Մագիստրատուրա

Միքայել Սամվելյան

Ծնվել եմ 1993 թ. Երևանում: Սովորել եմ Մուշեղ Իշխանի անվան №5 միջնակարգ դպրոցում, իսկ 6-րդ դասարանից, մաթեմատիկայի նկատմամբ մեծ հետաքրքրվածություն ունենալու պատճառով, տեղափոխվել եմ Երևանի պետական համալսարանին առընթեր ֆիզմաթ հատուկ դպրոց: Աճող հետաքրքրությունս դեպի մաթեմատիկան և ծրագրավորումն ուղղորդեցին ինձ դեպի նույն համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ:

Ուսանողական տարիներին մասնակցել ու կազմակերպել եմ բազում ինտելեկտուալ մրցույթներ, արժանացել տարբեր մրցանակների: Արժանացել եմ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի «Ուսանող 2012» մրցանակին: Երկրորդ կուրսից միացա Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի հետազոտական խմբերից մեկին՝ բարդ ցանցերի վերլուծության նախագծում: Արդյունքում, բակալավրիատի ավարտական աշխատանքս գրեցի նույն ուղղվածությամբ՝ անկանոն բլոկ-հիերարխիկ ցանցերի թեմայով: Հետագայում այն հրապարակվեց հոդվածի տեսքով Երևանում, գիտական կոնֆերանսի նյութերում:

2013 թ. արժանացա ԱՄՆ պետդեպարտամենտի «Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ» ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի կրթաթոշակին և մեկ կիսամյակ ուսանեցի ԱՄՆ-ում՝ Դելտայի պետական համալսարանում: «Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ» ծրագիրը մեծ ազդեցություն ունեցավ իմ վրա, քանի որ դա առաջին փորձս էր հայկականից տարբեր ուսումնական համակարգում: Դելտայի պետական համալսարանում իմ ղեկավարած ռոբոտաշինության թիմը ռոբոտաշինության մրցույթում արժանացավ երրորդ մրցանակի:

Ունեմ նաև մի քանի տարվա աշխատանքային փորձ որպես ծրագրավորող: Սկսել եմ «Ինսթիգեյթ Դիզայն» ընկերությունում 2012 թ., այնուհետև տեղափոխվել «Ինսթիգեյթի» դուստր ընկերություններից մեկը՝ «Էքսերգիա», ուր աշխատել եմ մինչև ԱՄՆ մեկնելս: 2014 թ. բակալավրի աստիճան ստանալուց հետո միացել եմ «Մենթոր Գրաֆիքս» ընկերության հետազոտական և զարգացման թիմին, որտեղ աշխատում եմ արդեն 2 տարի:

2016 թ. ընդունվել եմ Օքսֆորդի Համալսարան՝ համակարգչային գիտությունների մագիստրոսական ծրագրին: Հուսով եմ, որ այն ավարտելուց հետո կկարողանամ ներդրում ունենալ Հայաստանի համակարգչային գիտությունների ոլորտի զարգացմանը, մասնավորապես կրթական համակարգում:


Այստեղ սովորում են
Լիլիթ Դարբինյան

Համակարգի նախագծում և կառավարում

Հեղինե Կոշտոյան

Երեխաների զարգացում և կրթություն

Աիդա Կիրակոսյան

Կիրառական արվեստ

Back to top