Հայկական աշխարհ - Լույս Հիմնադրամ. Կրթական
ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Մարկ Ջեյքոքս

Ներկայումս սովորում եմ Բերկլիի իրավագիտության դպրոցում: Ծնվել եմ Նյու-Յորքի Քվինս քաղաքում 1988 թ․-ի հուլիսի 3-ին։

Ռիդ քոլեջն ավարտելուց հետո աշխատեցի որպես աջակից ArsTechnica․com-ում և օրենսդիր հետազոտությունների օգնական LexisNexis֊ում: Այս երկու տեղերում էլ աշխատեցի ու գրեցի համակարգչային անվտանգության, մեծ և կարևոր տվյալների և առողջապահական հարցերի շուրջ: Այն ժամանակը, որ ես անցկացրի LexisNexis-ում և ArsTechnica-ում կարևոր էր, քանի որ երկուսի համար էլ անհրաժեշտ էր, որ հասկանայի քաղաքականության միաձուլումը, օրենքը և ինֆորմատիկան։ Այս երեք թեմաներն են այն հիմնական կրքերը, որոնք կարելի էր նկատել ամբողջ աշխատանքի ընթացքում։

2011 թ.-ին միացա Electronic Frontier հիմնադրամին, որտեղ ծառայեցի որպես քաղաքացիական ազատությունների օրենսդիր առաջնորդ։ Electronic Frontier հիմնադրամում զբաղվեցի գաղտնիության եւ քաղաքացիական ազատությունների հարցերով և մասնագիտացա կիբեռանվտանգության, ինքնավար մեքենաների, վերահսկողության օրենքի, ազգային անվտանգության և սպառողների անձնական տվյալների գաղտնիության հարցերում։ Որպես քաղաքացիական ազատությունների օրենսդիր առաջնորդ գլխավորեցի Electronic Frontier հիմնադրամի դաշնային օրենսդրական ռազմավարությունն իմ մասնագիտական ոլորտներում, նախագծեցի օրենսդրությունը, ներկայացրի օրենսդիրներին և գրեցի բազմաթիվ թեմաների շուրջ։

Որպես իրավաբանության ուսանող, պլանավորում եմ մասնագիտանալ տեխնոլոգիաների օրենքի ոլորտում՝ շեշտը դնելով համակարգչային անվտանգության խոցելիության, վերահսկողության օրենքի և սպառողների անձնական տվյալների գաղտնիության հարցի վրա։ Կրթություն։

Ռիդ քոլեջ, Փորթլենդ, Օր․ Արվեստի պատմության բակալավր, Մասնագիտացում՝ 20-րդ դ. Բրիտանիայի Քաղաքական պատմություն, 2006-2010

Ուոդհեմ քոլեջ, Օքսֆորդի համալսարան, Օքսֆորդ, Անգլիա. Մասնագիտացում՝ 20-րդ դարի առաջին կեսի Բրիտանիայի քաղաքական պատմություն. 2008-2009


Այստեղ սովորում են
Արման Տիգրանյան

Համակարգչային գիտություն

Աննա Խաչատրյան

Իրավագիտություն

Back to top