ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Մեդիայի ուսումնասիրություն և բիզնես

Բակալավրիատ

Մարինա Չիլինգարյան

Ես ծնվել եմ 1997 թվականին Երևանում: Դեռ վաղ մանկությունից ես սովոր էի հետաքրքիր, զբաղված կյանքի: Դպրոցից պարի դասերի էի շտապում, պարի դասերից` արվեստների դպրոց` չմոռանալով կրկնել այն բառերը, որոնք սովորել էի օտար լեզվի դասերին: Անդադար շարժման մեջ լինելն ինձ սովորեցրել է ճկունություն և օգնել է զարգացնել ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ, իսկ դասերն ու տարբեր պարապմունքներն ընդլայնել են իմ կարողություններն ու աշխարհայացքը:

Ես սովորել եմ «Այբ» ավագ դպրոցում, որն առաջին անգամ իր դռները բացել էր նույն տարին, երբ ես ավարտում էի միջին դպրոցը: Իմ ընդունելությունն «Այբ» համարում եմ շրջման կետ իմ կյանքում, քանի որ այստեղ ես սովորեցի երազանքը նպատակ դարձնել և հասնել այդ նպատակի իրագործմանը:

Մանկության երազներս աստիճանաբար վերափոխվեցին հստակ նպատակների: Իմ հիմնական նպատակներից էր շարունակել ուսումս արտասահմանյան լավագույն համալսարաներից մեկում: Այդ նպատակն իրականացավ այն օրը, երբ երկար սպասելուց հետո ես նամակ ստացա Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանից, որում գրված էր, որ ես պաշտոնապես ընդունված եմ:

Կարծում եմ` Բերկլի ընդունվելն իմ ամենաարժեքավոր ձեռքբերումն է մինչ այժմ: Արդեն անցել է մի որոշ ժամանակ, ինչ ես այստեղ եմ, սակայն օրեցօր համոզվում եմ, որ գտել եմ իմ տեղն այս աշխարհում, որտեղ կարող եմ ապրել հետաքրքիր ու դինամիկ կյանքով: Գալուն պես ես միացա մի շարք խմբակների և միությունների, որոնք ինձ օգնեցին վերջնական ընտրություն կատարել իմ մասնագիտության առումով: Այժմ ես աշխատում եմ որպես լրագրող երկու պարբերականներում` «Կալիբր» ամսագրում ու Բերկլիի «Արվեստի և գրականության պարբերականում»: «Կալիբր» ամսագրի հաջորդ համարում առաջին էջերի վրա կտպագրվի իմ հոդվածը, ինչն ինձ համար շատ կարևոր և հիմնավոր նվաճում է: Արվեստի և գրականության պարբերականը նույնպես կտպագրի մի շարք բանաստեղծություններ իմ աշխատանքներից հաջորդ համարում: Ես նաև UCA (Undergraduate Communications Association) խմբակի անդամ եմ. այս խմբակն օգնեց ինձ հասկանալ, որ ես իսկապես շատ եմ հետաքրքրվում մեդիա աշխարհով և պատրաստ եմ այն համատեղել գործարարության ու բիզնեսի հետ (հատկապես մարքեթինգի ոլորտի): Խմբակը հնարավորություն է տալիս ծանոթանալու այդ ոլորտների վառ ներկայացուցիչների հետ, աշխատանքի հնարավորություններ է տալիս և հարստացնում գիտելիքները:

Հուսով եմ` դեռ շատ անմոռանալի և հետաքրքիր օրեր կունենամ այս համալսարանում հաջորդ երեք տարիների ընթացքում:


Այստեղ սովորում են
Նարեկ Ներսիսյան

Մաթեմատիկա

Հաննա Քոքս

Լեզվաբանություն և ֆրանսերեն

Նարե Ալեքսանյան

Դատական գործ

Back to top