ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Կենսաբանություն և հոգեբանություն

Բակալավրիատ

Մարիամ Արամյան

Ես ծնվել եմ 1991թ. Երևանում:

Ավագ դպրոցում առարկայական հետաքրքրություններիս կենտրոնում կենսաբանությունն էր: Այդ շրջանում նաև ակտիվորեն ներգրավված էի հասարակական աշխատանքներում. կամավորական աշխատանք եմ կատարել «The Center of Medical Genetics and Primary Health Care», «Women for Green Way for Generation NGO», «Cafesjian Center for the Arts» կազմակերպություններում:

Սովորել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի դեղաբուժության ֆակուլտետում: Եղել եմ Ուսանողական խորհրդի անդամ, որպես քիմիայի ուսուցիչ` կամավոր հիմունքներով դասավանդել եմ «Այբ» կրթական հիմնադրամի մի խումբ օժտված սաների:

2010 թ. ընդունվել եմ Տորոնտոյի համալսարանի բակալավրիատ: 2011-2012 թթ. եղել եմ համալսարանի Վիկտորիա քոլեջի «Արվեստներ և Մշակույթ» հանձնաժողովի անդամ :

Այժմ ուսանում եմ բնական գիտությունների բաժնում` կենսաբանություն և հոգեբանություն մասնագիտական ուղղություններով: Համալսարանն ավարտում եմ 2014 թ. և մտադրություն ունեմ շարունակելու կրթությունս մանկավարժական կամ կրթական հոգեբանություն մասնագիտությամբ:


Այստեղ սովորում են
Վարդան Եսայան

Պատմություն

Հրանտ Բաբայան

Քաղաքագիտություն և եվրոպագիտություն

Back to top