ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բուժքույրական գործ

Մագիստրատուրա

Մարալ Հովասափյան

Ես ծնվել եմ 1989 թ. Ամմանում, Հորդանան: Հայրս ծնվել է Իրանում և մեծացել է Հայաստանում, իսկ մայրս ծնվել և մեծացել է Հորդանանում: Իմ ծնողները ներգաղթել են Լոս Անջելես, Քալիֆորնիա, երբ ես 9 ամսական էի: Իմ երազանքն է ընտրել մի մասնագիտություն, որ կարողանամ օգնել մարդկությանը և իմ ակտիվ մասնակցությունը բերել մեր համայնքին: Դպրոցական տարիների ժամանակ կամավոր օգնել եմ նոր ներգաղթած հայ երեխաներին իրենց ուսման առաջադիմության մեջ: Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել եմ Գլենդել քոլեջ, ուր սովորել եմ գիտություն և հումանիտար առարկաներ: Միևնույն ժամանակ ակտիվ մասնակցել եմ համայնքի տարբեր կամավոր աշխատանքներին:

2008 թ. քոլեջի ամառային արձակուրդների ժամանակ կամավոր ուսումնասիրել եմ առողջապահության սիստեմի այն մեծ տարբերությունը, որը գոյություն ունի ցածր եկամուտ ունեցող մարդկանց մոտ: 2011 թ. ստացել եմ Բակալորես տիտղոսը USC (University of Southern California) համալսարանից հոգեբանության արվեստ մասնագիտությամբ: USC համալսարանի տարիներին, մոտ երկու տարի կամավոր աշխատել եմ երկարաժամկետ խնամք (Care Extender) ծառայության մեջ UCLA (University of California, Los Angeles) համալսարանին կից հիվանդանոցի կլինիկայում: Ուղղակի աշխատել եմ հիվանդների, բուժքույրերի և բժիշկների հետ և սովորել եմ բժշկական խնամքի նրբությունները: USC ավարտելուց հետո աշխատել եմ հիվանդների հետ որպես արյուն վերցնող բուժքույր (phlebotomist), գրասենյակի ղեկավար և գործողության կոորդինատոր:

2016 թ. ամռանը հաճախելու եմ Կոլումբիայի համալսարան (Columbia University), որտեղ ավարտելուց հետո ստանալու եմ Doctor of Nursing Practice տիտղոսը ընտանեկան բժշկության մեջ 2020 թ.: Համալսարանը ավարտելուց հետո իմ երազանքներն ու նպատակներն են, որ ուղղակի բժշկական խնամք կատարեմ տարբեր համայնքների հետ և օգնեմ հասարակությանը կանխարգելել հիվանդությունները: Իմ ամենամեծ երազանքն է օգնել և օգտակար դառնալ Հայաստանում ապրող իմ հայրենակիցներին:


Այստեղ սովորում են
Հեղինե Գրիգորյան

Ճարտարապետություն և քաղաքաշինություն

Լիա Սուրենյան

Քաղաքաշինական նախագծում

Վիկտորյա Ալեքսանյան

Ստեղծագործական արտադրություն

Back to top