ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Կիրառական մաթեմատիկա

Մագիստրատուրա

Մարե Սարկունի

Ծնած եմ Հոկտեմբեր 12, 1990 թուականին, Լոս Անճելըս քաղաքին մէջ։ Մայրս Ամերիկա ներգաղդած է Սուրիաէն, իսկ հայրս Լիբանանէն։ Իրենց ծնողները Միջին Արեւելք հաստատուած էն Կիլիկիաէն 1915ի ջարդերէն ետք։ Ծնողքս միշտ հայասէր եղած են եւ նուիրուած Հայկական մշակոյթին։ Հետեւաբար, իրենք որոշած են զիս ղրկել Հայկական Վարժարան մանուկ տարիքէս։

Ես յաճախած եմ Լոս Անճելըս քաղաքի Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային Վարժարանը եւ աւարտած 2008 թուականին։ Միշտ աշխատասէր եղած եմ, մանաւանդ թուաբանութեան (mathematics) մէջ։ 2008-ին ընթունուեցայ University of California, Los Angeles (UCLA), մասնակցելով թուաբանութեան մասնագիտութեան։

Համալսարանի մէջ մասնակցեցայ Հայկական Աշակերտական Միութեան, ուր աշխատեցայ Հայկական հարցերը ծանօթացնելու օտար աշակերտներու։ 2010 թուականին, որոշեցի մասնակցիլ “Youth Corps” ծրագիրին Հայաստանի Գյումրի քաղաքին մէջ։ Գյումրի վեց Շաբաթ ապրեցայ ուր կազմակերպեցի ճամբար մը եւ Անգլերէն դասաւանդեցի երեխաներուն։ Շատ տխրութեամբ բաժնուեցայ Գյումրիի երեխաներէն որովհետեւ անոնք զիս շատ տպաւորեցին իրենց համեստութեամբ եւ լաւատեսութեամբ։

Մարտ, 2008-ին ընթունուեցայ Columbia Համալսարանի “Fu” երկրաչափային դպրոցեն ներս հետեւելու մագիստրոսի կոչումին (master’s degree) մասնագիտութին ոննենալով գործնական դուաբանութեան (applied mathematics) մէջ։ Յունիս 2012-ին աւարտեցի UCLA ստանլով “Bachelor of Science” վկայականս։ Մեծ ակնկալութեամբ կը սպասեմ իմ եկրորդ տարիս սկսելու “Columbia” Համալսարանէն ներս։


Այստեղ սովորում են
Արա Խաչատրյան

Բիզնեսի գործարար կառավարում

Ռոզա Նալբանդյան

Բարձր և հետմիջնակարգ կրթություն

Օֆելյա Հարությունյան

Ֆիլմագիտություն

Back to top