ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Մանուկ Շիրինյան

Ծնվել եմ Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքում 1986-ի սեպտեմբերի 14-ին։ Քաղաքն այդպես է անվանվել Հայաստանի առաջին մայրաքաղաքի պատվին: Այն հիմնադրվել է տեղի հայերի կողմից՝ Հայ առաքելական եկեղեցու հետ կապը պահպանելու նպատակով և այդ ժամանակից դարձել է Կրասնոդար երկրամասի խոշորագույն քաղաքներից մեկը: Ինձ և կրտսեր քրոջս դաստիարակելու համար իմ ծնողները ստիպված են եղել թողնել ուսուցչի և ինժեների կարիերաներն ու ԽՍՀՄ փլուզումից հետո տեղափոխվել Մոսկվա: Դպրոցում ուսմանս ընթացքում մասնակցել եմ դպրոցների միջև տարբեր մրցույթների և գրավել առաջին տեղը մոսկովյան մի շարք դպրոցների միջև բազմագիտակության մրցույթում: Մենք ապրել ենք բազմաթիվ հայ ընտանիքների միջավայրում, և որպես երկլեզու՝ օգնել եմ մյուս երեխաներին սովորել ռուսաց լեզուն՝ նոր միջավայրում հաջողությամբ ինտեգրվելու համար։

2003 թվականին ընդունվել եմ Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտ, իսկ հետագայում փոխադրվել Միջազգային անկախ էկոլոգա-քաղաքագիտական համալսարան՝ ֆինանսական կրթություն ստանալու նպատակով: Համալսարանն ավարտելուն պես՝ անցել եմ աուդիտորական պրակտիկայի Ernst & Young ընկերության տեխնոլոգիաների, մեդիայի և հեռահաղորդակցությունների բաժնում: Այնտեղ ես ստացել եմ հնարավորություն մի շարք նախագծերում լինել ղեկավար՝ կառավարելով մինչև 10 մարդուց բաղկացած թիմերը: Բացի այդ, եղել եմ 5 մարդկանց մենթոր, որոնց օգնել եմ հաջողության հասնել ընկերությունում:

Ընկերությունում 5 հաջող տարիներից հետո որոշել եմ միանալ բժշկական ապրանքներ արտադրող ճապոնական Olympus ընկերությանը՝ որպես ֆինանսական հսկիչ: Այնտեղ ես ունեցել եմ հնարավորություն՝ ավելի շատ ազդելու բիզնես որոշումների կայացման գործընթացի վրա: Այդ փորձն էլ ինձ մղեց, որ որոշում կայացնեմ՝ստանալու MBA աստիճան և կատարել անցում ղեկավարող դերի:


Այստեղ սովորում են
Հենրիկ Դումանյան

Իրավագիտություն

Երվանդ Ազատյան

Համակարգչային գիտություն

Վարագ Կեծամանյան

Միջին Արևելքի ուսումնասիրություն

Back to top