ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ճարտարապետություն և քրեագիտություն

Ասպիրանտուրա

Լուսինե Թարխանյան

Ծնվել եմ Հայաստանում 1983 թվականին: Սերում եմ ճարտարապետների ընտանիքից և ճարտարապետության ու քաղաքաշինության հետ կապված եմ ի ծնե: Դաստիարակվել եմ ճարտարապետների միջավայրում` նրանց սկզբունքների, ճաշակի, իմացության, գեղարվեստի յուրահատուկ ընկալման ազդեցությամբ, և ձևավորվել եմ որպես անհատ` դեռ մանկուց սովորելով ճարտարապետության հիմնարար սկզբունքներն ու մասնագիտական էթիկայի նորմերը:

Բնականորեն, ընտանիքիս ավանդական հետքերով ընթանալու և ճարտարապետ դառնալու մտադրությամբ 2000-2006 թթ. ուսանեցի Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում: Իմ դիպլոմային աշխատանքը վերաբերում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական կառույցների և ողջ համալիրի ուսումնասիրմանն ու վերակառուցմանը: Նախագծի գլխավոր ուղղվածությունը պատմական միջավայրի ադապտացիան էր և համապատասխանեցումը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու արդի պահանջներին: Նախագիծը հավանություն ստացավ Վեհափառ Հայրապետի կողմից` արժանանալով մի շարք ստուգատեսների մրցանակների ու դիպլոմների Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և Իտալիայում:

Աշխատում եմ ճարտարապետական արվեստանոցում, որտեղ մասնակցել եմ տարբեր կառույցների` անհատական բնակելի տների, հյուրանոցների, արդիական բժշկական կենտրոնների, եկեղեցիների, երաժշտական, դրամատիկ և օպերային թատրոնների նախագծմանը:

Մեծ ցանկություն ունեի կատարելագործելու մասնագիտական հմտություններս և զարգացնելու գիտելիքներս` առավելապես խորամուխ լինելով մարդու կենսագործունեության վրա բոլոր ոլորտներում` ճարտարապետական, տարածական և սոցիալական, խնդիրների ազդեցության ուսումնասիրության մեջ, քանի որ ճարտարապետական նախագծման պրակտիկայում բավականաչափ ուսումնասիրված են միայն էսթետիկական և էրգոնոմիկական հարցերը:

2008 թ. ընդունվեցի Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հեղինակավոր “Բարտլետ” ճարտարապետական դպրոցը` մագիստրոսի գիտական ծրագրով ուսումնասիրելու առաջադեմ ճարտարապետության դասընթացը: Այն հաջողությամբ ավարտեցի և պաշտպանեցի գիտական թեզ: Այս դասընթացն ինձ սոցիալական և տարածական խնդիրներին մոտենալու ժամանակակից համալիր միջոցներ և մեթոդներ սովորեցրեց և օգնեց ավելի լավ հասկանալու, թե ինչպես կարող են ճարտարապետական միջավայրը և տարածությունն ազդել մարդու և նրա կենսագործունեության վրա:

2009 թ. ընդունվեցի նույն համալսարանի ասպիրանտուրա: Այժմ ուսումնասիրում եմ շինությունների նախագծման և կառուցման, քաղաքաշինական խնդիրների ազդեցությունը մարդու կենսագործունեության, վարքագծի, ունակությունների դրսևորման, սոցիալական շփումների և փոխազդեցությունների վրա:


Այստեղ սովորում են
Սարգիս Խանդանյան

Թվանշային անթրոպոլոգիա

Սևան Ղազարյան

Սլավոնագիտություն և Արևելաեվրոպագիտություն

Վահան Մարտիրոսյան

Մաթեմատիկա և տնտեսագիտություն

Back to top