ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Լուսինե Շահմուրադյան

Ծնվել եմ 1989 թվականի օգոստոսի 12-ին Երևան քաղաքում: 2002 թ., մասնակցելով «Քվանտ» վարժարանի կազմակերպած «Օժտված երեխաներ» մրցույթին և զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, ստացել եմ վարժարանում ուսանելու հրավեր: 2006 թվականին գերազանցությամբ ավարտել եմ «Քվանտ» վարժարանը` պարգևատրվելով ոսկե մեդալով:

Նույն թվականին հարցազրույցով ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: Համալսարանում սովորելու չորս տարիների ընթացքում գերազանց առաջադիմության համար ստացել եմ կրթաթոշակ: 2010 թվականին կարմիր դիպլոմով ավարտելով ուսումս՝ ստացել եմ բակալավրի կոչում:

Բակալավրիատում սովորելու ընթացքում շուրջ մեկ տարի կամավորական սկզբունքով դասավանդել եմ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում: Բակալավրիատի վերջին տարում ստաժավորվել եմ «ArmenTel» հեռահաղորդակցության ընկերությունում, այնուհետև նույն ընկերությունում անցել աշխատանքի:

2011 թվականին արժանացել եմ Էրազմուս Մունդուս կրթաթոշակի Mathematical Modelling in Engineering ծրագրի համար: Ծրագրի ընթացքում ուսումս շարունակել եմ եվրոպական երեք երկրների համալսարաններում և 2013 թ. ստացել համատեղ մագիստրոսական աստիճան: Մագիստրատուրայի առաջին կիսամյակը անցկացրել եմ Իտալիայում (Լ’Աքուիլայի համալսարան), երկրորդ կիսամյակը՝ Ֆրանսիայում (Սոֆիա Անտիպոլիսի համալսարան) և երկրորդ տարին՝ Գերմանիայում (Համբուրգի համալսարան)՝ մասնագիտանալով մաթեմատիկական մոդելավորման մեջ:

Մագիստրոսական ծրագրի վերջին կիսամյակում ընտրվել եմ Էրազմուս Մունդուս Ուսանողների և շրջանավարտների միության (Erasmus Mundus Students and Alumni Association) 12 տարածաշրջաններից մեկի՝ Եվրասիական տարածաշրջանի (Eurasian Chapter) խորհրդի անդամ և զբաղեցրել այդ պաշտոնը շուրջ 3 տարի: Այդ ընթացքում կազմակերպել ենք բազմաթիվ միջոցառումներ թե՛ այդ տարածաշրջանի երկրներում՝ ներառյալ Հայաստանում, թե՛ Եվրոպայի մի շարք այլ երկրներում:

2013 թվականից մինչ օրս Գերմանիայի գիտահետազոտական հիմնադրամի (DFG) աջակցությամբ աշխատում եմ Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում որպես գիտաշխատող ասպիրանտ: Նույն համալսարանում նաև դասավանդել եմ մաթեմատիկական անալիզ և գծային հանրահաշիվ առարկաները:

2016 թվականին դիմել եմ Օքսֆորդի Բիզնեսի կառավարում ծրագրին և ստացել ուսման հրավեր:


Այստեղ սովորում են
Սերգեյ Շահվերդյան

Մաթեմատիկա

Նանոր Կարագեոզյան

Միջազգային զարգացում

Հրագ Փափազյան

Մարդաբանություն

Back to top