ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Պատմություն

Մագիստրատուրա

Լուսինե Նաջարյան

Ծնվել եմ 1990 թվականի հոկտեմբերի 18-ին Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Ծնողներս, ովքեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ էին տեղափոխվել 1990 թվականին, միշտ կարոտով էին պատմում Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Գուցե այդ պատճառով փոքրուց սիրեցի եւ սկսեցի ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը։ Այնուհետեւ այդ սերն ու հետաքրքրությունը տարածվեցին նաեւ աշխարհի պատմության վրա։ Նկատելով իմ մեծ սերը գրականության հանդեպ եւ հետեւելով նախնիներիս օրինակին, ովքեր դասախոսում էին Հայաստանում` գիտական տարբեր ոլորտներում ՝ ծնողներս որոշեցին ինձ սատարել կրթության միջոցով ապագաս կերտելու գործում։

Սովորել եմ նախ Գլենդելի ավագ դպրոցում (Glendale High School)։ Այնուհետեւ` 2008-2010 թթ., հաճախել եմ Գլենդելի հանրային քոլեջի պատմության բաժինը (Glendale Community College, History), որտեղ սովորեցի վերլուծել ու պարզաբանել պատմական հարցերը գիտության տեսանկյունից։ Քոլեջում ուսանելուս երկրորդ տարում դարձա Գլենդելի հանրային քոլեջի պատմական ակումբի համահիմնադիրն ու հանձնաժողովի անդամը։ Ակումբում քննարկման նյութ էին դառնում պատմական ամենատարբեր իրադարձություններ:

Պատմական գիտանյութն ինձ այնքան գերեց, որ նախընտրեցի ուսումս շարունակել պատմության բնագավառում` UCLA համալսարանում։

UCLA համալսարանում ուսանելուս ընթացքում բացահայտեցի եւ ձեւավորեցի իմ մեծ փափագը՝ ուսումնասիրելու պատմական անցքերն արձանագրող բնագրերը միջգիտական տեսանկյունից։ Հաճախեցի հայոց պատմութան ու լեզվի դասընթացների եւ մեծ սիրով ուսումնասիրեցի իմ հայ ժողովրդի պատմության հին, նոր եւ նորագույն շրջափուլերը։ Համալսարանի վերջին տարում՝ երկու եռամսյակների ընթացքում, անհատական գիտահետազոտական աշխատանք կատարեցի։ Դա իմ առաջին նշանակալի աշխատանքն էր պատմական գիտության բնագավառում, որը եւ ամրապնդեց պատմության դասախոս դառնալու մասին որոշումս։ Համալսարանն ավարտեցի գերազանց առաջադիմությամբ (Latin Honors) 2012 թ. հունիսին։

Երջանիկ եմ, որ այս տարի ընդունվեցի Եյլի համալսարանի պատմության մազիստրատուրայի բաժինը։ Ծրագրում եմ ավելի խորն ուսումնասիրել միջնադարի պատմությունը եւ հատկապես մոգության եւ եկեղեցական կրթության ընդհանուր եզրերը։

Ի վերջո, ցանկանում եմ ուսումնասիրել Կիլիկիայի դերը Խաչակրաց արշավանքների ժամանակ եւ ծրագրում եմ մանրակրկիտ ու խորածավալ հետազոտություն նվիրել այդ հարցին։


Այստեղ սովորում են
Միլան Բարսամյան-Մոնքրիֆ

Բիզնեսի կառավարում

Լիլիթ Մարդիյան

Դասական կիթառ

Ջուլիան Բարսամյան–Մոնքրիֆ

Բիզնեսի կառավարում

Back to top