ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ճարտարապետություն և քաղաքաշինություն

Մագիստրատուրա

Լիլի Ջանյանց

Ես ծնվել եմ Ադրբեջանի Բաքու քաղաքում հայկական ընտանիքում: Ծնողներիս ընտանիքները ներգաղթել են Բաքու Շուշիից առաջին համաշխարհային պատերազմի սիզբին: 1988թ - ին՝ Ղարաբաղյան պատերազմի նախօրեին, իմ ընտանիքը լքեց Բաքուն եւ տեղափոխվեց Հայաստան: Երեք տարի Հայաստանում ապրելուց հետո 1992թ-ին մենք ներգաղթեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ես ավարտել եմ Հյուսիսային Կարոլինայի Պետական Համալսարանի ճարտարապետական բաժինը և անմիջապես տեղափոխվել եմ Նյու Յորք, որտեղ ես ապրել և աշխատել եմ 2005թ.-ի հունվարից մինչև 2010թ.-ի ապրիլը:

2010 թ.-ի մայիսին ես վերադարձա Հայաստան «Դեպի Հայք» և «Հայ կամավորների միություն» ծրագրերի միջոցով: Ես երկու տարի ապրեցի և աշխատեցի Երևանում՝ ղեկավարելով «ԹՈՒՄՈ Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոն» -ի ճարտարապետաշինարարական աշխատանքները:

Ներկայումս վերադարձել եմ Միացյալ Նահանգներ և ծրագրում եմ 2012թ.-ի մայիսին շարունակել ուսումս Կոլումբիայի համալսարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնում՝ մագիստրոսի որակավորում ստանալու նպատակով: Համալսարանը ավարտելուց հետո պլանավորում եմ վերադառնալ Հայաստան:


Այստեղ սովորում են
Սվետլանա Բագդասարով

Կենսաբժշկական ճարտարագիտություն

Հայկ Տեր-Ներսեսյան

Միջազգային հարաբերություններ

Նարեկ Գուրդիկյան

Քաղաքաշինություն

Back to top