ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ինստիտուտներ

Մագիստրատուրա

Լիլիթ Մեշչյան

Ծնվել և մեծացել եմ Երևանում: Միշտ բարձր եմ գնահատել կրթության դերը հաջողության հասնելու գործում: Առավել մեծ հետաքրքրություն եմ ցուցաբերել օտար լեզուների նկատմամբ, այդ իսկ պատճառով առաջին կրթությունս ստացել եմ Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում:

Դեռ 4-րդ կուրսում ընդունվեցի աշխատանքի ՀՀ կենտրոնական բանկում` որպես թարգմանիչ: Սակայն կարիերան այնտեղ այնքան ոգևորեց ինձ, որ որոշեցի ստանալ տնտեսագիտական կրթություն և փոխադրվել ֆունկցիոնալ վարչութուն:

Այսպիսով, ընդունվեցի Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսագիտական հարաբերությունների, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Մենեջմենթի բաժինը և ստացա բակալավրի կոչում: Թեժ ներքին մրցումների արդյունքում տեղափոխվեցի Ֆինանսական վերահսկողության վարչություն: Կենտրոնական բանկում ես ձեռք բերեցի շատ կարևոր հմտություններ և փորձ:

Այժմ ուսանում եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի Հաստատություններ, զարգացում և գլոբալիզացիա մագիստրոսական ծրագիր և հուսով եմ, որ ձերք բերված գիտելիքներս կկիրառեմ Հայաստանի հետագա զարգացման համար:


Այստեղ սովորում են
Գրանտ Շիրակունի

Եվրոպական հասարակագիտություն և քաղաքագիտություն

Գոռ Հովակիմյան

Տնտեսագիտություն և բիզնես

Նարեկ Միսակյան

Տնտեսագիտություն և բիզնես, արևելաեվրոպագիտություն

Back to top