ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Լիլիթ Բանդուրյան

Լիլիթ բանդուրյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում գլխավոր մասնագետ է և աշխատում է ՀՀ արտաքին քաղաքական և տնտեսական հարաբերությունների մշակման և իրականացման ուղղությամբ: Միաժամանակ տեղեկատվական իրավունք է դասավանդում Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Լիլիթի մասնագիտական փորձն ընդգրկում է հասարակայնության և մամուլի հետ կապեր՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, երեխաների և փախստականների իրավունքների պաշտպանություն՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականություն ու միջազգային քաղաքական օրակարգի հարցեր` ՀՀ Նախագահի աշխատակազմում: Նաև դասախոսական փորձ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Ուսում է ստացել Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում և Քեմբրիջի համալսարանում, որտեղ եղել է նաև Քեմբրիջի միջազգային իրավունք ամսագրի խմբագիր: Անձնական իրավունքների ընդհանուր դիրեկտիվի և տեղեկատվական իրավունքի գծով մասնագիտական վերապատրաստում է անցել Օքսֆորդի համալսարանում:


Այստեղ սովորում են
Ամալյա Կոստանյան

Ճարտարագիտություն

Շուշան Առաքելյան

Համակարգչային գիտություն

Հեղնար Եղիայան

Սոցիալական անթրոպոլոգիայի հետազոտություն

Back to top