ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Համակարգչային գիտություն

Մագիստրատուրա

Լիանա Եփրեմյան

Ես ծնվել եմ 1990 թվականի փետրվարի 14 -ին, Արարատի մարզի Կանաչուտ գյուղում: Նախնական կրթությունս ստացել եմ Կանաչուտի Գառնիկ Եփրեմյանի անվան միջնակարգ դպրոցում :

Դպրոցական տարիներին ես շատ էի սիրում մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները , հատկապես ` երկրաչափությունը: Իմ հետաքրքրությունն ու սերը դեպի մաթեմատիկան և ծրագրավորումը ուղղորդեցին ինձ դեպի Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ , երբ ես ընդամենը տասնհինգ տարեկան էի : Այդ տարիներին իմ ընտանիքը սոցիալապես լավ ապահովված չէր ու ծնողներիս համար շատ դժվար էր հոգալ իմ ուսման ծախսերը : Ինձ համար մեծ պատասխանատվություն էր արդարացնել նրանց սպասելիքները: Ես դրսևորեցի ինձ լավագույնս և ստացա կրթաթոշակ պետության կողմից հետագա տարիների համար : Դա իմ կյանքում առաջին լուրջ փորձությունն էր : 2009 ին ես ստացա բակալավրի կոչում և քանի որ առավել հետաքրքրված էի գրաֆների տեսությամբ և կոմինատորիկայով , որոշեցի շարունակել կրթությունս ԵՊՀ-ի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի մագիստրատուրայի ծրագրում: 2011-ի հունիսին ես ավարտեցի մագիստրատուրան գերազանց գնահատականներով:

2007ին «Սինոփսիս Արմենիա» կազմակերպությունը մեր ֆակուլտետում կազմակերպեց դասընթացներ ինտեգրալ սխեմաների նախագծման ուղղությամբ : Ես եղել եմ այն 10 ուսանողներից մեկը, որոնք 2009-ին ստացան բակալավրի աստիճան այս ոլորտում:

Ես սկսել եմ աշխատել 2008-ի հուլիսից «Վիրաժ Լոջիք» կազմակերպությունում ` որպես կրտսեր ծրագրավորող: Այնուհետև աշխատել եմ «Սինոփսիս Արմենիայում»` որպես հետազոտող և ծրագրավորող: Այժմ աշխատում եմ «Մակադամիան Արմենիաում»` որպես ծրագրավորող:

Վերջին տարիներին ես ավելի ու ավելի համոզվեցի ուսումս դրսում շարունակելու կարևորության մեջ: Դա իրականացնելու ճանապարհին մասնակցեցի Ավստրիայում իրականացվող Եվրոպական ամառային ինստիտուտին` նվիրված կոմբինատոր օպտիմիզացիային և Եվրոպական գիտությունների կոնֆերանսին Նիդեռլանդներում, որտեղ և ներկայացրեցի մագիստրոսական թեզիս արդյունքները: Այս փորձը եղավ շրջադարձային ինձ համար, քանզի այն տվեց վստահություն, որ իմ պատրաստվածությունը բավարար է ուսումս դրսում շարունակելու համար և, ավելին` զգացի, որ դա անհրաժեշտություն է:

Իմ սերն ու նվիրումը դեպի մաթեմատիկան և հատկապես հետազոտական հետաքրքրություններս դիսկրետ մաթեմատիկայի, գրաֆների տեսության և կոմնինատոր օպտիմիզացիայի հանդեպ ստիպեցին ինձ դիմել ՄաքԳիլլ համալսարան: Այս համալսարանի դիսկրետ մաթեմատիկայի հետազոտական խումբը աշխարհում լավագույններից մեկն է: Եթե ես այնտեղ շարունակեմ իմ հետագա ուսումը, դա կտա ինձ գիտելիքների մի հզոր պաշար հետագայում ասպիրանտուրայում սովորելու համար: Ավելին, սա մի լավ հնարավորություն է հայ ուսանողներին ներկայացնելու միջազգային մաթեմատիկական հասարակությանը և ուժեղացնելու մեր կապերը այդ ոլորտում:

Ես խորապես համոզված եմ, որ հենց հայ երիտասարդ սերունդը պետք է հոգա Հայաստանի վաղվա օրվա մասին: Դրսում ձեռք բերված կրթությունը և փորձը պետք է վերադառնան Հայաստան` ծառայելու հայրենիքի զարգացմանը և բարգավաճմանը: Ապագայում ես հույս ունեմ դասավանդել նաև իմ հայրենիքում, որպեսզի փոխանցեմ իմ գիտելիքները հայ ուսանողներին: Միայն այդպես ես իմ պարտքը կատարած կլինեմ հարազատ ժողովրդի հանդեպ: Բացի մաթեմատիկայից, ես շատ եմ կարևորում սպորտը մարդո ւկյանքում` <<Առողջ հոգին առողջ մարմնում է>>: Մարզաձևերից նախընտրում եմ լողը: Ինչպես նաև սիրում եմ լուսանկարչությունը և կինոարվեստը: Իմ ամենասիրած ռեժիսորը Անդրեյ Տարկովսկին է, որի արվեստը իմ ոգեշնչման աղբյուրն է:


Այստեղ սովորում են
Գայանե Մելքոմ Մելքոմյան

Իրավագիտություն

Գայանե Պետրոսյան

Համակարգչային գիտություն

Back to top