ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Լևոն Թադևոսյան

Ծնվել եմ 1989 թվականին Երևանում: 2005 թվականին գերազանցությամբ ավարտել եմ միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտ, 2010-ին ավարտել և ստացել եմ իրավագետի կոչում: Շարունակելով ուսումս` ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարան և 2012-ին ավարտել այն իրավագիտության մագիստրոսի կոչումով:

Աշխատանքային կարիերաս սկսել եմ 2012 թ. ՀՀ կենտրոնական բանկի ֆինասական դիտարկումների կենտրոնի իրավական ապահովման բաժնում: Աշխատանքային պարտականություններս էին՝ փողերի լվացման հետ կապված դատական ակտերի վերլուծություն, ԱՄՆ-ի հարկային օրենսդրության ուսումնասիրություն և ՀՀ օրենսդրության մոտեցում միջազգային պրակտիկաներին:

2012 թ. դեկտեմբերից աշխատում եմ «Արարատբանկ» ՓԲԸ-ում` որպես համապատասխանության հսկիչ: Աշխատանքիս բնութը հետևյալն է՝ գործարքների և գործարար հարաբերությունների դիտանցում, ռիսկերի դասակարգում, միջազգային փոխանցումների վերլուծություն և հաստատում, ՀՀ կենտրոնական բանկին պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում, անձնակազմի համար սեմինար-դասընթացների անցկացում:


Այստեղ սովորում են
Մարինա Չիլինգարյան

Մեդիայի ուսումնասիրություն և բիզնես

Տաթևիկ Դանիելյան

Իրավագիտություն

Գաբրիել Դավթյան

Բարոյագիտություն

Back to top