ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ռուսագիտություն և արևելաեվրոպագիտություն

Մագիստրատուրա

Լևոն Նիկոլյան

Ես` Լևոն Նիկոլյանս, ծնվել և մեծացել եմ Հայաստանի Հանրապետությունում: Ավարտել եմ ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Մակ-փերսոն ավագ դպրոցը: Կանզասից վերադառնալով` ընդունվել եմ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան և ավարտել եմ «Անգլերեն լեզվի և քաղաքագիտույան» բակալավրի աստիճանով: Այնուհետև թարգմանել և հրատարակել եմ Նիկոլո Մաքիավելիի «Պրինցեպսը» աշխատությունը: Նաև սովորել եմ Հայաստանում ամերիկյան համալսարանի «Բիզնես կառավարման» բաժնում:

Իմ աշխատանքային փորձի բազմազանությունը ներառում է մի շարք ՀՀ նախարարություններ, հեռուստաընկերություններ, ինչպես նաև մի շարք միջազգային և արտասահմանյան կազմակերպություններ թե ՀՀ-ում, թե ՀՀ սահմաններից դուրս:

Հաջողությամբ մասնակցել եմ մի շարք դասընթացների, գիտաժողովների, հանդիպումների, և այլն, այդ թվում՝

  • Եվրոպական պառլամենտում Արևելյան համագործակցության Երիտասարդ առաջնորդների ֆորում
  • Մարդու իրավունքների դպրոցի «Ընտրությունները և ժողովրդավարական հասարակությունը» դասընթացին,
  • ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Վ . Բրյուսովի անվ. Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարության ամբիոնի կազմակերպած Մարդու իրավունքների դպրոցի «Մարդու իրավունքները որպես զարգացման համընդհանուր միջոց» թեմայով դասընթացին և այլն:
  • ՀԱՀ Բիզնես կառավարման դպրոցի Բիզնես առաջնորդության «Հաճախորդների շփման կառավարման» դասընթացներին,

Տիրապետում եմ հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներին:


Այստեղ սովորում են
Սոնա Բալասանյան

Հետազոտական դիզայն և մեթոդաբանություն

Անի Ներսիսյան

Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա

Արշակ Կարապետյան

Բիզնեսի գործարար կառավարում

Back to top