ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Օրգանական քիմիա

Ասպիրանտուրա

Լևոն Մովսիսյան

Ես ծնվել եմ 1988 թվականին Շիրակի մարզի Բենիամին գյուղում: Սովորել եմ գյուղի դպրոցում, ավարտել եմ նաեւ տեղի արվեստի դպրոցը, այնուհետև տեղափոխվել եմ Գյումրու թիվ 1 կրթահամալիր: Այստեղ սկսել եմ քիմիա գիտության խորն ուսումնասիրությունը և, տասներորդ դասարանում մասնակցելով միջազգային օլիմպիդայի, արժանացել եմ բրոնզե մեդալի: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի գեղագիտության ֆակուլտետ, որտեղ դեղագիտության ուսումնասիրմանը զուգահեռ զբաղվել եմ գիտական հետազոտություններով քիմիայից` աշխատելով տարբեր լաբորատորիաներում: Համալսարանում սովորելու ընթացքում արժանացել եմ բազմաթիվ կրթաթոշակների (Դրուժբա, ՀՕՖ, կարիերայի զարգացման USAID/CAPS կրթաթոշակ, ԵՊԲՀ անվանական կրթաթոշակ և այլն), ինչպես նաև` գիտական դրամաշնորհ ANSEF կազմակերպությունից:

2011 թվականից սովորում եմ Օքսֆորդի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում` որպես ասպիրանտ: Հետազոտությանս թեման է «Պոլիինային սուպրամոլեկույար կառուցվածքների սինթեզն ու հատկությունների ուսումնասիրությունը»:


Այստեղ սովորում են
Արեն Կարապետյան

Ճարտարագիտություն

Վարդան Համբարձումյան

Դեղագիտություն

Լուսինե Շահմուրադյան

Բիզնեսի կառավարում

Back to top