ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ռոթմանի կառավարման դպրոց

Բակալավրիատ

Լևոն Կոստանյան

Ես ծնվել եմ 1993 թվականին Երեւանում: 2000 թվականին ընդունվել եւ ինը տարի սովորել եմ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում: Իմ կրթական հաջողություններից առաջին կարեւորն եմ համարում 2009-ին Ռեգենտների դպրոց ընդունելությունս: Թաիլանդում ուսումնառությունն ինձ հնարավորություն տվեց ավելի խորն ուսումնասիրելու այն առարկաներ, որոնցով ես հետաքրքրված էի դեռ վաղ դպրոցական տարիքից:

Բակալավրիատի միջազգային ծրագիրս ուղիղ կապ ուներ բիզնես բնագավառի հետ: Ռեգենտների դպրոցում ընտրածս առարկաներն էին` բիզնես եւ մենեջմենթ, տնտեսագիըություն, մաթեմատիկա, դիզայն-տեխնոլոգիա: Իմ նպատակն է դառնալ բարձր որակավորում ունեցող մասնագետ բիզնեսի բնագավառում:

Ռեգենտների դպրոցում արտուսումնական տարատեսակ միջոցառումներին մասնակցությունն իմ մեջ զարգացրել է բազմապիսի հմտություններ, որոնք կօգնեն իմ հետագա առաջխաղացմանն ընտրածս բնագավառում: Շատ գիտելիքներ ստացա միջազգային բակալավրիատում. օրինակ` սովորեցի լինել լայնախոհ, գտնել լուծումներ արդի կյանքի բարդ իրավիճակներում:

Միջազգային բակալավրիատը ավարտելուց հետո որոշեցի ուսումս շարունակել առաջատար համալսարաններից մեկում: Ես ընտրեցի Տորոնտոյի համալսարանը, որն ընդգրկվում է աշխարհի լավագույն համալսարանների ցուցակում: Ընտրել եմ բիզնես կառավարման ծրագիրը, որն այսօր ամենամրցակցային ծրագրերից է Տորոնտոյի համալսարանում: Կարծում եմ` սա այն բնագավառն է, որտեղ կարող եմ կիրառել ձեռք բերած լավագույն բոլոր հմտություններս:

Համալսարանական կրթության ավարտին մտադիր եմ հասնել մասնագիտական ավելի մեծ բարձունքների եւ զարգացնել նոր հմտություններ, որոնք ինձ կօգնեն ավելի հաջողակ լինել բիզնեսի աշխարհում: Իմ նպատակն է ունենալ աշխատանքային ցնցող կարիերա կամ սեփական բիզնեսը տնօրինել եւ դարձնել այն շահութաբեր: Ես միշտ պատրաստ եմ նոր փորձությունների: Ինձ համար ակնհայտ ու սկզբունքային է մի բան` չկա անհնար ոչինչ, եւ քրտնաջան աշխատելով, կայացնելով խելացի որոշումներ` կարող եմ հասնել իմ նպատակներին ու հաջողակ մարդ դառնալ:


Այստեղ սովորում են
Անի Թումանյան

Կիրառական ծրագրավորում

Հայկ Մազմանյան

Առևտուր և ֆինանսներ

Մհեր Արեյան

Քաղաքագիտություն և եվրոպագիտություն

Back to top