ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Լառա Մարկարյան

Լարա Մարգարեան ծնած է Հարաւային Գալիֆորնիա 1991 Մայիս ամսուն: Ան դուստրն է Լիբանանահայ (Պէյրութ) Արմենուհի և Աւետիս Մարգարեաններու: Մարգարեան ընտանիքը կը հաստատուի Փասատինա քաղաքը, ուր Լարա կը յաճախէ Polytechnic Վարժարան, ուր ան ակտիւ մասնակցութիւն կը բերէ զանազան մարզաձեւերու, ուսանողական խումբերու և Առաջնորդ-Ղեկավար (Leadership) ծրագիրներու: Լարան եօթ տարեկանէն սկսեալ մաս կազմած է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան սկաուտական և մարզական խումբերուն:

Երկրորդական վարժարանը աւարտելէ ետք 2009-ին, Լարա կ'ընդունուի Washington D.C. Georgetown համալսարանի Արտաքին Ծառայութեանց (Foreign Service) բաժանմունքի Միջազգային Քաղաքականութիւն, մասնաւոր շեշտադրումով Օրէնք, Կանոն և Հաստատութիւններ (International Law, Norms and Institutions) նիւթերուն վրայ: Համալսարանին մէջ Լարան եղած է նահագահը՝ Delta Phi Epsilon (Professional Foreign Service Sorority) ուսանողական խմբաւորումին, Հայ Ուսանողաց Միութեան, եղած է Համալսարանի Ընդունելութեանց (Admissions) հիւրընկալ-առաջնորդ և խորհրդատու ընկեր ուսանողներու:

Մայիս 2013-ին, Լարա կը վկայուի Պսակաւոր Գիտութեանց վկայականով (Bachelor of Science in Foreign Service), alpha cum laude բարձր յիշատակութեամբ: Ասոր կողքին ան կը ստանայ Արդարութիւն և Խաղաղութիւն Ուսմանց բաժանմունքէն մրցանակ՝ իր կրթական բացառիկ ձեռքբերումին ինչպէս նաեւ ընկերային արդարութեանց նկատմամբ իր հաստատակամ նուիրումին և «Համայնքային Ապագինումը Ցեղասպանութենէն Ետք – Կասեցումը Վիշտի փոխանցման՝ Հայ Ժողովուրդին մէջ Հարիւր Տարիներ Ետք» իր աւարտական թէզին համար:

Վկայուելէն ի վեր, Լարա կը պաշտօնավարէ Citigroup ընկերութեան մէջ, որպէս ֆինանսական վերլուծող: Ան որպէս վերլուծող կը սկսի աշխատիլ Citi ընկերութեան Նիւ Եորքի գլխաւոր գրասենեակին մէջ և ապա կը փոխադրուի Սան Ֆրանսիսկօ, Քալիֆորնիա: Օգոստոս 2016-ին Լարան պիտի ուղղուի Քալիֆորնիոյ Պըրքլի Համալսարան Իրաւաբանական իր Դոկտորական տիտղոսին համար:


Այստեղ սովորում են
Տաթևիկ Դանիելյան

Իրավագիտություն

Քառնի Բաբիկյան

Սննդային գիտություն և թունաբանություն

Back to top