ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Երաժշտական կրթություն

Մագիստրատուրա

Քրիստինա Առաքելյան

Ծնվել եմ 1994 թ. Բուդապեշտ, Հունգարիայում: 1999 և 2006 տարիների ընթացքում ապրել եմ Հայաստանում և սովորել դաշնամուր և ստեղծագործություն Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ տարիները Հայաստանում անչափ կարևոր էին իմ ինքնությանը որպես հայ երաժիշտ, քանի որ ես ունեցա հնարավորություն սովորել կարդալ և գրել իմ մայրենի լեզվով, ինչպես նաև ռուսերեն լեզվով: Հայաստանում ապրելու ընթացքում նվաճեցի բազմաթիվ ազգային և միջազգային դաշնամուրային մրցանակներ (հատկապես 3-րդ մրցանակը «Konzerteum» դաշնամուրային մրցույթին Հունաստանում և 2-րդ մրցանակը «Le Muse» դաշնամուրային մրցույթին Իտալիայում): 2005 թվականին պարգևատրվեցի ստեղծագործական մրցանակ Հյուսիսային Լոնդոնի երաժշտական փառատոնի կազմի կողմից, և այսպես սկսվեց իմ գործունեությունը Անգլիայում։ Փառատոնի ժյուրիի անդամը առաջարկեց ինձ սովորել հայտնի «Purcell» երաժշտական դպրոցում։

2006 և 2012 տարիների ընթացքում սովորեցի «Purcell»-ում Մեծ Բրիտանիայի կառավարության «Music and Dance» սխեմայի աջակցությամբ՝ որպես կոմպոզիտոր և որպես դաշնակահար: Այդ ընթացքում հաղթեցի մի շարք մրցանակներ, հատկապես առաջին մրցանակը իմ տարիքային խմբում և ընդհանուր գավաթը «EPTA» կոմպոզիցիայի մրցույթում (2009 թ.) և առաջին մրցանակը «BBC Proms» երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում: Այդ մրցանակների արդյունքում լսեցի իմ երաժշտությունը BBC Radio 3-ի հեռարձակմամբ երկու անգամ (հայտնի BBC Singers-ի կատարմամբ): Երբեք չեմ մոռանա իմ ոգեշնչումը, երբ 15-ամյա հասակում լսեցի իմ նոր երգչախմբային կտորը (պատվիրված «Music For Youth»-ի կողմից) «Royal Albert» դահլիճում 5000 մարդկանց առջև։

Իմ դպրոցական վերջին երկու տարիների ընթացքում հաղթեցի «Purcell» դպրոցի «Piano Recital» մրցանակը (որի արդյունքում նվագեցի աշխարհահռչակ Wigmore դահլիճում), ինչպես նաև «David Cox» ստեղծագործական մրցանակը (2012): Ավարտել եմ դպրոցը՝ երկու հաջորդական տարիներ պարգևատրվելով դպրոցի ակադեմիական երաժշտության առաջին մրցանակը որպես ամենալավ աշակերտ, և «PRS» հիմնադրամի անդամակից որպես լիցենզավորված կոմպոզիտոր:

Purcell դպրոցից հետո բնական քայլ էր շարունակել ուսումս «Royal Academy of Music»-ում որպես կոմպոզիտոր, լիարժեք կրթաթոշակ ստանալով Րաֆֆի Մանուկյանի կողմից: Իմ ուսման ընթացքում այնտեղ նվաճել եմ առաջին մրցանակը «Shakespeare 400+ Orchestra of the Swan» մրցույթում (2015 թ.) և որպես հետևանք պատիվ եմ ունեցել լսել իմ երգը (Շեքսպիրի 115-րդ սոնետի բառերով) Շեքսպիրի քաղաք Stratford-upon-Avon-ում։ Վերջերս ես արժանացել եմ առաջին մրցանակին «National Centre of Music» հիմնադրամի ավագ տարիքային կատեգորիայի կոմպոզիտորների մրցանակի (մայիս, 2016 թ.): Իմ երգը «Penelope» կհեռարձակվի BBC Radio 3 սեպտեմբերին Լոնդոնի «Southbank» կենտրոնից:

Թագավորական երաժշտական ակադեմիայում սովորելիս ես նաև մասնակցել եմ մի շատ հետաքրքիր ձեռնարկությանը հայտնի դաշնակահար Grace Francis-ի հետ, գրելով դաշնամուրի կտոր «սրբություն» թեմայով։ Այն հեռարձակվեց BBC Radio 3-ով 2015 թ․ մարտի 8-ին։

Նշանավոր համերգասրահներ, որտեղ իմ երաժշտությունը հնչվել է, հետևյալն են. Royal Albert Hall, Wigmore Hall, St. Martin-in-the-fields, Southbank Centre, Vatroslav Lisinsky Hall (Խորվաթիա) և Real Conservatorio Superior de Música Madrid (Իսպանիա):

Ես կիսում եմ իմ ժամանակը գրելով երաժշտություն, ներկայանալով որպես դաշնակահար և դասավանդելով (դաշնամուր, կոմպոզիցիա և երաժշտության տեսության): Ես միշտ ամենաշատը սիրել եմ գրել երգիչների և սիմֆոնիկ նվագախմբի համար, հետևաբար իմ ամենամեծ երազանքն է ապագայում գրել օպերաներ:


Այստեղ սովորում են
Ռուբեն Բունիաթյան

Ժամանակակից լեզուներ

Տիգրան Աթոյան

Մաթեմատիկա

Հասմիկ Թևոսյան

Հարկադիր միգրացիա և փախստականների խնդիրներ

Back to top