ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Հանրային կառավարում

Մագիստրատուրա

Քրիստեն Ստամբուլյան

Ծնվել եմ 1984 թվականի ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Ֆարմինգտոն-Հիլզ քաղաքում: Թոմաս և Լինդա Ստամբուլյանների ընտանիքի ամենափոքր երեխան եմ: Հորս կողմից տատիկ-պապիկս ցեղասպանությունը վերապրողներից են, ովքեր իրենց կյանքի փորձն ինձ են փոխանցել: Ես մանրամասն տեղյակ եմ ընտանիքիս ու ազգիս անցած ուղու մասին:

Ծնողներս ինձ դաստիարակել են քրիստոնեական հավատի, հայ մշակութային ժառանգության և լավագույն ուսման կարևորության գիտակցումով: Հաճախել եմ Սուրբ Հովհաննես եկեղեցու կիրակնօրյա դպրոց: Մասնակցել եմ նաև հայոց լեզվի դասընթացների ու վաղ տարիքից հաճախել հայկական ճամբար: Կիրակնօրյա դպրոցն ավարտել եմ գերազանց առաջադիմութեամբ:

Հաճախել եմ Ֆարմինգտոն-Հիլզ քաղաքի դպրոցները՝ տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ: Գերազանց էի սովորում ու ավագ դպրոցն ավարտեցի 2002-ին 4.0 միջին առաջադիմությամբ՝ հետևելով առաջադեմ աշակերտների համար նախատեսված դասընթացներին: Այնուհետ ընդունվեցի Միչիգանի համալսարան` ստանալով երկու մասնագիտություն՝ քաղաքագիտություն և արվեստի պատմություն: Համալսարանում ուսանելու տարիներին հաճախել եմ նաև հայ գրականության և պատմության դասընթացներին: Եղել եմ Միչիգանի համալսարանի հայ ուսանողական մշակութային միության անդամ:

2006-ին` համալսարանն ավարտելուց հետո, սկսեցի մասնագիտական ուղիս փնտրել և որոշեցի մասնակցել «Դեպի Հայք» կազմակերպության կամավոր աշխատանքներին: Նախապես ծրագրել էի Հայաստանում մնալ երեք ամիս, սակայն այնքան սիրեցի հայրենիքս, որ որոշեցի մնալ վեց ամիս: Ծրագրիս հիմնական նպատակն էր անգլերեն սովորեցնել մանկատան երեխաներին: Դասավանդման գործն այնքան սիրեցի, որ Նահանգներ վերադառնալուց հետո որոշեցի միանալ Նյու Յորքի ուսուցչական կոլեգիային ու մագիստրոսի կոչում ստացա Ֆորդհամի համալսարանում՝ միջնակարգ դպրոցի ուսուցչուհու մասնագիտությամբ:

Համալսարանն ավարտելուց հետո սկսեցի որպես ուսուցչուհի` դասավանդելով Բրուքլինի և Բրանքսի միջնակարգ դպրոցներում: Վեց տարի դասավանդելուց հետո նա որոշեցի ընդլայնել գործունեությանս սահմանները և ընդունվեցի Կոլումբիայի համալսարան՝ հանրային քաղաքականության բաժին: Այժմ սովորում եմ Կոլումբիայի համալսարանում, ինչպես նաև շարունակում եմ ուսուցչուհի աշխատել:

Ինձ համար դասավանդումը, հանրային քաղաքականությունը և հայկական ժառանգությունը մեծ արժեքներ են: Ցանկանում եմ նվիրման այս երեք ոլորտներն ինչ-որ կերպ համատեղել իմ ապագա գործունեության ընթացքում:


Այստեղ սովորում են
Օֆելյա Հարությունյան

Ֆիլմագիտություն

Նարեկ Գուրդիկյան

Քաղաքաշինություն

Back to top