ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Խաչիկ Կարամանուկյան

Ծնած եմ 1986-ին Պէյրութ, Լիբանան:

Յաճախած եմ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) Կարմիրեան եւ Դարուհի-Յովակիմեան վարժարանները: Համալսարանական ուսումս ստացած եմ Պէյրութի Ամերիկեան Համալսարանին մէջ (American University of Beirut), եւ վկայուած եմ կրկնակի մասնագիտութիւններով ՝ Տնտեսագիտութիւն (Economics) եւ Ուսողութիւն (Minor Mathematics): Պարգեւատրուած եմ Ֆուլպրայթ (Fulbright Scholarship) կրթաթոշակով ուսանելու Միացեալ Նահանգներու մէջ, ինչպէս նաեւ Ուէտընֆելտ (Weidenfeld Leadership Scheme Scholarship) կրթաթոշակով՝ Անգլիոյ մէջ:

Երկու տարի ուսանած եմ Անգլիոյ Օքսֆորտ (University of Oxford) համալսարանին մէջ եւ ստացած եմ Տնտեսագիտութեան Փիլիսոփայական Մագիստրոս (MPhil in Economics) տիտղոսը: Տեղւոյն հայ համալսարանականներու հետ հիմնած ենք Օքսֆորտի Հայկական Միութիւնը (Oxford Armenian Society): Այս միջոցին ամառուան արձակուրդիս, փորձառական շրջան անցուցած եմ Լիբանանի Կեդրոնական Դրամատան մէջ:

Աւարտելէ ետք, պաշտօնաւարած եմ Միացեալ Ազգերու ենթակայ, Միջազգային Աշխատաւորական Ընկերակցութեան մէջ (International Labour Organization), օժանդակելով արաբական պաշտօնէութեան ֆորումի կազմաւորման պատրաստութեան: Ապա աշխատած եմ ղեկավարման խորհրդատուութեան մասնագիտութեամբ (management consultancy), Պուզ (Booz & Company) ընկերութեան մէջ: Գլխաւոր աշխատանքս Միջին Արեւելքի հեռա-հաղորդակցական եւ պետական հաստատութիւններու հետ էր:

Այժմ կը հետեւիմ Առեւտրական Վարչագիտութեան Մագիստրոսի (Masters in Business Administration, MBA) դասընթացքին, Հարվըրտ համալսարանին մէջ (Harvard Business School): Առաջին տարին յաջողութեամբ աւարտելէ ետք, 2013-ի ամառը փորձառական շրջան մը կ՛անցնեմ Morgan Stanley ընկերութեան մօտ:

Յոյս ունիմ որ օր մը առիթը կ՛ունենամ ապրելու Հայաստանի մէջ սատար հանդիսանալու որ հայրենիքիս առեւտրական գործառնութիւններուն ղեկավարումը աւելի արդիւնաւէտ եւ առաջադիմական ըլլայ:


Այստեղ սովորում են
Ադելաիդա Բաղդասարյան

Իրավագիտություն

Քոլեթ Ղազարյան

Իրավագիտություն

Աննա Քարոլին Հալեպլյան

Միջին Արևելքի ուսումնասիրություն

Back to top