ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Կիրառական մաթեմատիկա

Մագիստրատուրա

Խաչիկ Բադեյան

Մաթեմատիկա սովորելու միտքն իմ մեջ հղացել էր, երբ դեռ սովորում էի Երեվանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այնտեղ սովորելու տարիներին միացա մաթեմատիկական օլիմպիական խմբակին և առաջին քայլերն արեցի մաթեմատիկայի բնագավառում: Հաջողությունների հասա բազում տեղական և միջազգային օլիմպիադաներում, մասնավորապես, դարձա 46-րդ Միջազգային մաթեմատիկական օլիմիադայի բրոնզե մեդալակիր:

2005 թ. ընդունվեցի Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ` մասնակցելով հարցազրույցի և վաստակելով ամենաբարձր միավորները: 2011 թ.-ին ավարտեցի ԵՊՀ-ն` Մաթեմատիկայի մագիստրոսի կոչում ստանալով:

2010 թ. ամռանը միացա տեղական սկսնակ Embedded Systems նախագծող ընկերությանը, որտեղ աշխատեցի 5 ամիս: Դա հնարավորություն ընձեռեց աշխատելու մի միջավայրում, ուր կարող էի իմ մտքերն արտածել ծրագրային կոդի:

2011 թ. հունվարին դիմեցի և ընդունվեցի Քեմբրիջի համալսարանի կիրառական մաթեմատիկայի մագիստրատուրա: Համոզված եմ, երբ վաղը ետ նայեմ, կտեսնեմ, որ այս իրադարձությունը շրձադարձային էր իմ կյանքում:


Այստեղ սովորում են
Գևորգ Մարտիրոսյան

Բնական գիտություններ, ֆիզիկա

Նվարդ Չալիկյան

Միջազգային հարաբերություններ

Ալեքսանդր Հարությունյան

Բիզնեսի կառավարում

Back to top