ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Քիմիա

Ասպիրանտուրա

Կարինե Հակոբյան

Ծնվել եմ ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում:

2003 թ. ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի դեղագործական քիմիա բաժինը և ավարտել այն գերազանցության դիպլոմով:

Ուսանողական տարիների ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովների, եղել եմ ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամ:

2005-2006 ուս. տարում Երևանի պետական համալսարանի կողմից ճանաչվել եմ «Լավագույն ուսանող»: Նույն ուսումնական տարում գերազանց առաջադիմության, օրինակելի վարքի և ակտիվ գիտական գործունեություն ծավալելու համար արժանացել եմ Լ. Ռոտինյանի անվան կրթաթոշակի, ապա` «Դրուժբա» կրթաթոշակի: 2007 թ. Ամերիկայի հայ օգնության ֆոնդի, իսկ 2010 թ. «Առէկսիմբանկի» կրթական դրամաշնորհների շնորհառու եմ:

Գիտական գործունեությունս սկսել եմ ուսումնառությանը զուգահեռ ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի ոլորտում: Իմ գիտահետազոտական աշխատանքներն արժանացել են ԱՄՆ ՔՀՄՀ, Ֆրանսիայի ԳՀԱԿ, Ռուսաստանի հիմնարար հետազոտությունների հիմնադրամի և ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի 4 գիտական դրամաշնորհների, որոնց շրջանակներում մեկնել եմ վերապատրաստման ՌԴ ԳԱ-ի «Ա.Ն. Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների» ինստիտուտ և, առավել մանրակրկիտ հետազոտություններ իրականացնելու նպատակով, անցկացրել 2 արդյունավետ ամիսներ Փարիզ-Սյուդ համալսարանում: Եվս 3 այլ դրամաշնորհներում հանդես եմ եկել որպես մասնակից:

Արտասահմանյան լաբորատորիաներում ձեռք բերված գիտելիքներս փոխանցելով Հայաստանին` նշանակվել եմ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի նորաստեղծ «Բիոմիմետիկ կատալիզի» լաբորատորիայի վարիչ: Զուգահեռ դասավանդել եմ ԵՊՀ-ի դեղագործական քիմիայի ամբիոնում «Քիրալային դեղեր» և «Բնական միացությունների քիմիա» առարկաները:

Ունեմ տպագրված 9 գիտական հոդվածներ և 9 միջազգային գիտաժողովների թեզիսներ:


Այստեղ սովորում են
Գայանե Վիրաբյան

Իրավագիտություն

Արա Մամբրեյան

Բնական գիտություններ

Աննա Օհանջանյան

Կենսագիտության ձեռնարկություն

Back to top