ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Անգլո-սաքսոնական, նորվեգական և կելտական գիտություններ

Բակալավրիատ

Կարինե Աբելյան

Ծնվել եմ Երևանում 1986 թ.: Դեռ մանկուց հավասարապես խոսել եմ հայերեն և ռուսերեն լեզուներով: Բացի այդ, այցելել եմ անգլերենի դասընթացների, որտեղ ես ամենափոքր աշակերտն էի, բայց լավագույններից մեկը:

Մեծագույն ցանկությունս լեզուներ սովորելն էր, և ես ընդունվեցի «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարան: Այստեղ ինձ հետաքրքրեցին Միացիալ Թագավորությունում բնակվող բոլոր ազգերի մշակույթը, աշխարհայացքը և ապրելակերպը: Հատկապես ինձ հետաքրքրեց կելտական մշակույթը` որպես Եվրոպականի կարևորագույն մշակույթներից մեկը: Գերազանցությամբ ավարտելուց հետո ես ընդունվեցի նույն համալսարանի մագիստրատուրա: Ուսմանս տարիներին ուսումնասիրություններ եմ գրել բրիտանական ավանդույթների և տոների ծագման մասին:

Ավարտելուց հետո որոշեցի ուսումս անպայման շարունակել Մեծ Բրիտանիայում, որպեսզի կարողանամ հիմնովին ուսումնասիրել բոլոր այն ոլորտները, որոնք ինձ հետաքրքրում են:

2010 թ. սկսեցի աշխատել խմբագրությունում, որտեղ, բացի իմ հիմնական աշխատանքից, գրեցի մի քանի հոդված Բրիտանիայի և բրիտանական մշակույթի մասին, և տնօրինությունը տպագրեց դրանք:

2013 թ. ընդունվեցի Օքսֆորդի համալսարան` կելտագիտություն (Celtic Studies) մասնագիտությամբ՝ անցնելով շատ մեծ մրցակցություն: Ցավոք, չկարողացա մեկնել այնտեղ սովորելու, քանի որ չկարողացա գտնել բավարար միջոցներ:

Այժմ աշխատում եմ երկու հասարակական կազմակերպություններում. Հայկական կարմիր խաչում և «Հայ առաջադեմ երիտասարդություն»-ում: Հայկական կարմիր խաչում մենք զբաղվում ենք հոգեբանական և նյութական օգնություն մատուցելով տարեց փախստականներին, ովքեր ապրում են հանրակացարաններում: Մինչդեռ «Հայ առաջադեմ երիտասարդություն» կազմակերպությունում մենք զբաղվում ենք երիտասարդների խնդիրներով:

Այսպիսով, ես ակտիվորեն աշխատում եմ հայ հասարակության տարբեր խավերի հետ: Այնուամենայնիվ ես չմոռացա իմ հետաքրքրությունները և 2014 թ. ընդունվեցի Քեմբրիջի համալսարան` կրկին շատ մեծ մրցակցության դիմակայելով:


Այստեղ սովորում են
Լիլիթ Բանդուրյան

Իրավագիտություն

Արևշատ Մելիքսեթյան

Բիզնեսի գործարար կառավարում

Անահիտ Պապյան

Ֆինանսներ

Back to top