ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Բիզնեսի կառավարում

Մագիստրատուրա

Ջուլիան Բարսամյան–Մոնքրիֆ

Ես ծնվել եմ 1985 թ. Կալիֆորնիա - նահանգի Բերկլի քաղաքում: 1991 - ին ընտանիքս աշխատանքի բերումով տեղափոխվել է Սիեթլ` Վաշինգտոն: Այնտեղ ես հաճախել եմ Թագավորական ավագ դպրոցին կից քրիստոնեական քոլեջ: Վաշինգտոնի համալսարանում տնտեսագիտության բակալավրական ծրագրով սովորելուն զուգահեռ աշխատել եմ «Irwin Commercial Finance» ընկերությունում` որպես վարկային վերլուծաբան: Այնուհետեւ աշխատել եմ ընտանեկան բիզնեսում. մենք Սիեթլի տարածքում «McDonald’s» արագ սննդի չորս կետ էինք վարձակալել: Այդ ժամանակ էր, որ որոշեցի ուսումս շարունակել բիզնեսի կառավարման ոլորտում, որպեսզի կարողանամ մասնագիտական գործունեություն ծավալել ֆինանսական ներդրումների բնագավառում: Ընտրեցի Եյլի կառավարման դպրոցը` որպես նման կրթություն ապահովող կատարյալ միջավայր: Ուրախալի է, իհարկե, որ ամռանը պիտի պրակտիկա անցնեմ լավագույն բանկերից մեկում` Ուոլ սթրիթի վրա գտնվող «J.P. Morgan Wall» բանկում:


Այստեղ սովորում են
Գրեգորի Բիլազարյան

Բիզնեսի կառավարում

Ջոն Արությունյան

Ուղղորդված ուսուցում

Back to top