ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ուղղորդված ուսուցում

Բակալավրիատ

Ջոն Արությունյան

Իմ հետաքրքրությունն իրավունքի, հրապարակային քաղաքականության եւ քաղաքական փիլիսոփայության հանդեպ առաջացավ միջնակարգ դպրոցում, երբ ես սկսեցի ազգային հարցերի վերաբերյալ նյութեր տպագրել տեղական տարբեր հրատարակություններում ու երբ ընտրվեցի Կենտակի նահանգի Երիտասարդական միության նախարար (սա նահանգի երիտասարդական հասարակական ամենամեծ կազմակերպությունն էր)։ Դպրոցական տարիներին մասնակցել եմ ճարտասանական խոսքի եւ բանավեճի տարբեր մրցույթների, ինչն ինձ օգնել է վարպետանալ բանավիճելու արվեստում ու ավելի խորն ըմբռնել համաշխարհային հիմնախնդիրները։ 2008 թ. ես հաջողությամբ կարողացա պահանջագիր ներկայացնել Կենտակի նահանգի նահանգապետին, որպեսզի նա պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ ժամանակվանից հայկական հարցի առաջխաղացման ուղղությամբ աշխատել եմ նաեւ հայ-ամերիկյան միջազգային հանձնաժողովի հետ:

Այժմ ես փոխադրվում եմ Եյլի համալսարանի երրորդ կուրս`Էթիկայի, քաղաքականություն եւ տնտեսագիտության մասնագիտությամբ։ Ես ընտրվել եմ «Եյլ» քաղաքական միության խոսնակ, հիմնադիրն եմ Եյլի հայկական միության, եւ շաբաթական սյունակագիր եմ «Yale Daily News» թերթում` Ամերիկայի հնագույն քոլեջի հրատարակություններից մեկում։

Իմ հետաքրքրություններն ընդգրկում են տնտեսագիտություն, պատմական փիլիսոփայություն, կրոնագիտություն, սոցիալական քաղաքականություն առարկաները եւ միջազգային հարաբերությունների ոլորտը։ Մտադիր եմ քոլեջը ավարտելուց հետո շարունակել ուսումս իրավաբանության բնագավառում։


Այստեղ սովորում են
Միլան Բարսամյան-Մոնքրիֆ

Բիզնեսի կառավարում

Սառա Հալեջյան

Հոգեբանություն

Back to top