ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Մշակույթ և տեխնոլոգիա

Մագիստրատուրա

Ջեսիկա Կազրիկ

Ծնվել եմ Ջբեյլում, 1991 թվականին` երաժշտասեր հայ հոր ընտանիքում ու լուսանկարչության սիրահար մոր ընտանիքում, ով գրեթե ամբողջ կյանքը օդում է անցկացրել` որպես օդանավամատուցողուհի: Ես արվեստագետ եմ ու գրող, աշխատում եմ փերֆորմենսի, լուսանկարչության ու քանդակի միջոցներով: Արվեստային ու գրային գործունեությունս նվիրված է պատմության փոխանցման ու գրի հետ հարաբերվող տարածության ու գիտելիքի արտադրության խնդիրներին: Գրական ստեղծագործություններս տպագրվել են Բիդայատ պարբերականում, կանանց ու գենդերի ուսումնասիրության Կոհլ պարբերականում, ի թիվս այլոց` IBRAAZ ու Ալմադոն հանդեսներում, ինչպես նաև արվեստին ու գրականությանը վերաբերող ժողովածուներում ու անկախ պարբերականներում: Աշխատանքս ցուցադրվել է Ալեյում, Պրովանսում, Բեյրությում, Բեռլինում, Բեռնում, Բոստոնում, Մաննհայնում, Մոնտեմոր-օ-Նովոյում ու Նյու Յորքում:

Թատրոնի ու լեզվաբանության բակալավրի աստիճաններ եմ ստացել Լիբանանի համասարանից: Մինչև բակալավրի կրթությունս ավարտելը, բախտ է վիճակվել մասնակցել Բեյրութում Աշկալ Ալվան կազմակերպության հետավարտական մեկամյա ծրագրին: Խիստ արդյունավետ փորձառությունիցս հետո, ու հաշվի առնելով գիտելիքի շրջանառության ու հետազոտության իմ հետաքրքրությունները, ինձ նշանակեցին Աշկալ Ալվանի գրադարանավար: Ընթացքում, առաջ մղելով իմ արվեստային ու գրական գործունեությունը, աշխատել եմ որպես թարգմանիչ, հետազոտող, ու մի քանի արվեստագետների ու մշակութային հաստատությունների արտադրական վարիչ ու հետազոտող: Գործունեությանս զուգահեռ` հաճախ համագործակցել եմ արվեստագետների, գրողների ու կինոռեժիսորների հետ` որպես դերասան ու գրող: Այժմ տեղափոխվում եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Տեխնալոգիայի, մշակույթի ու արվեստի մագիստրատուրայի երկրորդ կուրս:

ՄՏԻ-ում ուսանելու առաջին տարվա ընթացքում բացահայտել եմ, որ գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունս չի սահմանափակվում հեղինակային գործունեությամբ: Կուզենայի ընդլայնել գիտելիքի մատչելիությունը ուսումնառության առկա մոդելներից անդին` միաժամանակ համագործակցելով տարբեր բնագավառների ուսանողների ու մասնագետների հետ: Ուսումնական առաջին տարում հնարավորություն ունեցա գրել ու ղեկավարել երկու փերֆորմենս, որոնց մեջ որպես կատարողներ ու համագործակիցներ ներգրավված էին ինժեներներ, գիտնականներ ու տեսաբաններ, ինչպես նաև անցնել դասընթացներ ու զրույց ծավալել ամբիոնների հետ, որոնք արվեստային իմ գործունեությանը չէին առնչվում: Այս փորձառությունն ինձ մղեց պահպանելու գործունեությանս միջբնագավառային ուղղվածությունն ու զարգացնելու այն:

Այժմ աշխատում եմ Բսալիմում բնաթունագետի (ecotoxicologist) լաբորատորիան հանրային արխիվի ու հետազոտության կենտրոնի վերածելու, ինչպես նաև բնապահպանության ու բնագիտության ոլորտում նրա հսկայական հետազոտությունը ուսանողների, հետազոտողների ու այլ հետաքրքրվողների համար առցանց անվճար մատչելի դարձնելու ուղղությամբ: Մինչ այժմ այս ծրագիրը ներկայացրել եմ Մասաչուսեթսի Էդգերթոն կենտրոնում, Բեյրութի Արաբական պատկերի հիմնադրամում, Կալիֆոռնիայի Սանթա Քրուզի հալամսարանում: Բախվելով այն հանգամանքին, որ շատ կարևոր մի գործունեություն կարող է այդպես էլ խավարում ու աննկատ մնալ` թաղված որոշակի պայքարի պայմաններում ստեղծված լինելու հանգամանքների մեջ, նպատակ ունեմ կյանքիս մեծ մասը նվիրել այլոց գործը ներկա ու տեսանելի դարձնելու առաքելությանը: Ժամանակի փխրունությունն ու պահպանության նուրբ պայմանները հաստատում են, որ գիտելիքի առաջնեկ գործունեությունը կարող է անհետանալ անգնահատ` անհատական հիշողության ու մոռացության ճիրաններում: Այստեղից էլ` իմ իղձն է հետազոտությունը նոր ձևերով զարգացնելը` որտեղ էլ լինեմ: Ես մեծացել եմ այն սպասումով, որ մի օր կկարողանամ իմ իմացածն ու ձեռք բերածը տեղափոխել այն վայրը, որն ինձ ուսուցանել է հիշողության տոկունությունն ու փոխանցման ուժը` Հայաստան:


Այստեղ սովորում են
Ալեքսանդրա Մարտիրոսյան

Համակարգչային գիտություն և ճարտարագիտություն 

Գոռ Զաքարյան

Բիզնեսի կառավարում

Սիրանուշ Բաբախանովա

Ֆիզիկա և Կենսաբանություն

Back to top