ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Մաթեմատիկա

Բակալավրիատ

Ջեսիկա Մաղաքյան

2015 թ. ես բակալավրի գիտական աստիճան եմ ստացել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում երկու հիմնական մասնագիտացմամբ՝ մաթեմատիկա և ճանաչողական գիտություն: Ուսման ընթացքում նաև հետաքրքրված էի ոչ դետերմինիստական համակարգերով, որոնք ուսումնասիրում էի տարբեր հետազոտական հնարավորությունների կիրառմամբ։ Հուսով եմ՝ կշարունակեմ իմ հետազոտություններն այս ոլորտում:

Ես «Լույսի» կրթաթոշակառու եմ եղել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում սովորելու բոլոր 4 տարիների ընթացքում: Որպես «Լույսի» կրթաթոշակառու հնարավորություն եմ ունեցել բացահայտելու և ճանաչելու Հայաստանը, օգտագործելով ՄՏԻ-ում ստացած կրթությունը՝ հայրենիքիս վերադարձնելու իմ գիտելիքները «Զարգացնենք Հայաստանը միասին» ամառային ծրագրի շնորհիվ: Անցյալ ամառ ես նաև հրաշալի հնարավորություն ունեցա մասնակցելու Հայաստանում ՄՏԻ-ի «Գլոբալ ուսումնական լաբորատորիաներ» ծրագրին, որի ընթացքում նախագծեցի ու վարեցի հաշվողական նյարդաբանության դասընթաց Հայաստանի տարբեր ավագ դպրոցներից հավաքված աշակերտների համար:

Երախտապարտ եմ ինձ ընձեռված հնարավորության համար` լինելու «Լույսի» համայնքի մի մաս։ Հավատացած եմ, որ մեծ ձեռքբերումներ կարող ենք ունենալ՝ միացյալ գործելով:


Այստեղ սովորում են
Էդգար Մինասյան

Մաթեմատիկա

Արմեն Սամուրքաշյան

Ավիացիոն-տիեզերական ճարտարագիտություն

Back to top