ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Քրեագիտություն

Մագիստրատուրա

Իզաբելլա Հարությունյան

Կարեւոր եմ համարում նշել, որ իրավագիտություն ուսումնասիրել եմ ութ տարի շարունակ: 2004 – 2010 թթ. սովորել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` ստանալով բակալավրիական եւ մագիստրոսական կրթություն: 2009-ին ընդունվել եմ եւ երկու տարի սովորել Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Ուսմանս տարիներին մասնակցել եմ բազմաթիվ միջհամալսարանական գիտաժողովների` հաճախ առաջին տեղ գրավելով եւ հոդվածներ տպագրելու հնարավորություն ունենալով, այդ թվում` «Պաշտպանի դատավարական ինքնուրույնությունը և նրա հարաբերությունները պաշտպանյալի հետ»// Պետություն և իրավունք , N 1-2, 2009, և «Որոշ օպերատիվ – հետախուզական միջոցառումների իրավաչափության եվրոպական չափանիշներ»// Համալսարանի 90-ամյակին նվիրված պարբերական, 2010:

Ուսումնական պրակտիկան անցել եմ «Փաստաբանների միությունում» 2010 թվականի փետրվարից ապրիլ ամսիներին, ինչից հետո երկու ամիս որպես կամավոր աշխատել եմ ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոնում:

2010 թվականի նոյեմբերից մոտ մեկ տարի աշխատել եմ Երևանի քաղաքապետարանում` որպես կրտսեր իրավաբան: Այստեղ իմ հիմնական լիազորությունները վերաբերում էին համայնքի շահերի ներկայացմանը դատարաններում և այլ մարմիններում, ինչպես նաև վարչական շրջանների հետ համագործակցությանը:

2012 թվականի հունիսից մինչ օրս աշխատում եմ Խ. Աբովյանի անվան հայկական պեական մանկավարժական համալսրաանում` որպես առաջատար իրավաբան: Պարտականություններիս շրջանակը ներառում է ուսանողներին և աշխատողներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը, համալսարանի շահերի պաշտպանությունը և իրավաբանական գրագրությունը:

2011 թվականի դեկտեմբերից հանդիսանում եմ «Երիտասարդությունն ազատության համար» խմբի հիմնադիրներից մեկը, որի նպատակը երիտասարդներին ազատության գաղափարի ներարկումն է: Խումբը կազմակերպում է միջազգային ճամբարներ, գրքերի թարգմանություններ և քննարկման երեկոներ:

Համոզված եմ, որ գիտական աճի յուրաքանչյուր նոր աստիճան մի նոր թռիչքուղի է ավելի վառ և պայծառ ապագայի ճանապարհին:


Այստեղ սովորում են
Լիպարիտ Դրմեյան

Իրավագիտություն

Արմեն Մալխասյան

Իրավագիտություն

Արման Հովակիմյան

Քաղաքագիտություն, անվտանգություն և ինտեգրացիա

Back to top