ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ֆիզիկա

Մագիստրատուրա

Իշխան Գորգիսյան

Ես ծնվել եմ 1989թ-ին Երևանում: Իմ ակադեմիական աճը սկսվեց 2002թ, երբ ես ընդունվեցի “Քվանտ” վարժարան` հաղթող ճանաչվելով նրանց կազմակերպած “օժտված երեխաների” մրցույթում: Այստեղ ինձ հնարավորություն ընձեռվեց կտրուկ բարելավելու իմ գիտելիքներն ու մասնակցելու տարաբնույթ օլիմպիադաների, հատկապես` ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա և օտար լեզու առարկաներից:

Դպրոցն ավարտելուն պես` 2006թ-ին, ես հարցազրույցով ընդունվեցի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: Ոսուցմանս երրորդ տարում ես, որոշելով մասնագիտանալ արագացուցչային ֆիզիկայի և բարձր էներգիաներ ֆիզիկայի բնագավառում, ընտրեցի Միջուկային Ֆիզիկայի և Տարրական մասնիկների ամբիոնը: Չորրորդ կուրսում մասնակցել եմ USAID-ի, EIF-ի և ԵՊՀ-ի կազմակերպած մրցույթին` համատեղ մաթեմատիկա, անգլերեն և ծրագրավորում (C++) առարկաներից, որում գրավել եմ առաջին տեղը: Դրա շնորհիվ մասնակցել եմ վերոհիշյալ կազմակերպությունների կողմից կազմակերպված մեկամյա դասընթացներին` Web technologies, PHP, JAVA, OOP, DataBases առարկաներից:

Նույն տարում արժանացել եմ “Ալիխանյան եղբայրների” անվան կրթաթոշակին` որպես Միջուկայի ֆիզիկայի ամբիոնի լավագույն ուսանող: 2010թ-ին ավարտել եմ Ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը կարմիր դիպլոմով և ընդունվել մագիստրատուրա: Առաջին տարում սովորելուց հետո ընդունվել եմ Շվայցարիայի Լոզան քաղաքում գտնվող EPFL բուհի մագիստրատուրա, որտեղ էլ ներկայումս սովորում եմ:

01.09.2010-31.07.2011թթ աշխատել եմ “ՔԵՆԴԼ” (Սինքրոտրոնային Ճառագայթման Օգտագործմամբ Գիտական Հետազոտությունների Կենտրոն) գիտահետազոտական ինստիտուտում` որպես լաբորանտ: Նպատակ ունեմ նաև ուսումս շարունակել ասպիրանտուրայում:


Այստեղ սովորում են
Արթուր Գասպարյան

Կառավարում, տեխնոլոգիաներ և ձեռներեցություն

Սոնա Հունանյան

Մաթեմատիկա և ինժեներիա

Back to top