ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Մարդու իրավունքներ

Մագիստրատուրա

Ինեսսա Շահնազարովա

2009 թ. գերազանցությամբ ավարտել եմ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժինը: Այնուհետև դիմել եմ Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)` ստանալով իրավաբանության մագիստրոսի աստիճան:

Այժմ աշխատում եմ “Մենք Հանուն Քաղաքացիական Հավասարության” ՀԿ-ում` որպես Կանանց ծրագրերի ղեկավար: Պատասխանատու եմ կանանց սոցիալական դերի բարձրացմանն ուղղված ծրագրերի համակարգման և զարգացման համար: Իմ հիմնական պատասխանատվությունների թվում են կանանց իրավունքների վերաբերյալ տեղեկատվական նյութերի պատրաստումը, հրապարակումն և տարածումը, դասընթացների, աշխատաժողովների և կլոր սեղանների կազմակերպումը, տարածաշրջանային կանանց ցանցի համակարգումը, ինչպես նաև կանանց նախաձեռնությունների աջակցությունը Հայաստանի մարզերում: Նախկինում 1.5 տարի աշխատել եմ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակում, որտեղ օգնում էի կազմակերպել և համակարգել Քեմբրիջ ESOL և IELTS քնությունները:

2010 թ. սեպտեմբերին սկսեցի դասավանդել LSAT (իրավաբանության ֆակուլտետի ընդունելիության քննություն) Հայաստանի ամերիկյան համալսարանում` աջակցելով դիմորդներին հասնելու իրենց նպատակին:

Ես նաև Հայ երիտասարդությունը հանուն ազատության նախաձեռնող խմբի հիմնադիրն եմ: Խմբի նպատակն է խրախուսել ազատասեր հայ երիտասարդների սերունդը: Կազմակերպել և համակարգել եմ Հայաստանում առաջին անգլալեզու ճամբարը` նվիրված ազատության գաղափարին (2011 թ., հունվար):

Ձեռք բերել գիտելիքներ և անընդհատ հետապնդել կրթական/մասնագիտական գերազանցություն. իմ կարգախոսն է:


Այստեղ սովորում են
Սևան Ղազարյան

Սլավոնագիտություն և Արևելաեվրոպագիտություն

Լիպարիտ Դրմեյան

Իրավագիտություն

Արմինե Ղազարյան

Տնտեսագիտություն

Back to top