ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ֆիզիկա

Ասպիրանտուրա

Հրանտ Ղարիբյան

Ծնվել և մեծացել եմ Երևանում` բժիշկների ընտանիքում: 2008-ին ոսկե մեդալով ավարտել եմ ֆիզմաթ դպրոցը, որտեղ ծանոթացել եմ բազմաթիվ ոգևորիչ աշակերտների և ուսուցիչների հետ: Իմ ֆիզիկայի ուսուցիչ Գագիկ Գրիգորյանն ինձ ցույց տվեց դեպի ֆիզիկայի հետաքրքրաշարժ աշխարհ տանող ճանապարհը և օգնեց ինձ ընտրել ֆիզիկան` որպես մասնագիտություն:

2010-ին ես ընդունվեցի Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ, որտեղ անցկացրածս չորս տարիները լի էին ուսումով, ստեղծագործական կյանքով, հայտնագործություններով և ընկերությամբ: ՄՏԻ-ին ավարտեցի երկու մասնագիտությամբ` ֆիզիկա և մաթեմատիկա: ՄՏԻ-ն, իրոք, հեքիաթային վայր է, որտեղ մշտապես նոր գաղափարներ են ծնվում:

Այժմ ընդունվել եմ Սթենֆորդի համալսարան, որտեղ սովորելու եմ տեսական ֆիզիկայի ասպիրանտական ծրագրով:

Շատ եմ սիրում թատրոնը: Մի քանի բեմադրության ժամանակ հանդես եմ եկել որպես դերասան և ռեժիսոր: Սիրում եմ երաժշտություն լսել ու պարել: Սիրում եմ կարդալ գրքեր, հիմնականում ֆանտաստիկ, գիտական , հոգեբանական և պատմական: Սիրում եմ ճանապարհորդել ու արշավների գնալ: Սիրում եմ հանդիպել նոր մարդկանց և ուսումնասիրել նոր մշակույթներ:

Ես ՍԻՐՈՒՄ եմ ԱՊՐԵԼ…..

Ես շատ ոգևորված «Լույսի» ծրագրերով և անկեղծ հավատում եմ, որ մենք բոլորս միասին կարող ենք դառնալ «Լույսի» մեծ ընտանիք, որի նպատակն է հզորացնել ու զարգացնել Հայաստանը: Կարծում եմ` մեզնից յուրաքանչյուրը կարող է իր առանձնահատուկ ներդրումն ունենալ մեր ընդհանուր նպատակին հասնելու գործում, ու վստահ եմ, որ մենք միասին կարող ենք ԱՇԽԱՐՀԸ և մասնավորապես ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՏԵՂ ԴԱՐՁՆԵԼ:


Այստեղ սովորում են
Սուրեն Սամարչյան

Բիզնեսի կառավարում

Դիանա Մուրադովա

Միջազգային համեմատական կրթություն

Back to top