ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Տնտեսական քաղաքականություն

Մագիստրատուրա

Հրանտ Դավթյան

Ծնվել եմ Դիլիջան քաղաքում 1992 թվականին: 2008 թվականին ավարտել եմ Դիլիջանի թիվ 1 միջն. դպրոցը` ոսկե մեդալով: Նույն տարում ընդունվել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: Դպրոցական տարիներիս մասնակցել եմ «Օժտված երեխաներ» մրցույթին և հաղթել: Ուսանողական տարիներիս ցուցաբերել եմ հասարակական ակտիվություն` անդամակցելով ինչպես Ուսանողական Խորհրդին, այնպես էլ Ուսանողական Գիտական Ընկերությանը: Կատարել եմ կամավորական աշխատանքներ ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր հանրապետության տարածքից դուրս: 2010 թվականի ամռանը մասնակցել եմ միջազգային կամավորական ճամբարին Գերմաիայում:

Այս տարի ես ավարտել եմ բակալավրիատը և ցանկանում եմ ուսումս շարունակել Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL): Այդ նպատակով դիմել եմ վերոնշյալ քոլեջի MSc Economic Policy մագիստրոսական ծրագրին և ստացել ուսումս այնտեղ շարունակելու հրավեր:

Կամավորությունից բացի ունեմ նաև մի շարք այլ հետաքրքրություններ, որոնցից են` դաշնամուր, կիթառ, լող, ֆուտբոլ, շախմատ, ծրագրավորում:


Այստեղ սովորում են
Լուսինե Թարխանյան

Ճարտարապետություն և քրեագիտություն

Անրի Գրիգորյան

Տնտեսություն և բիզնես

Գրիշա Աղաջանյան

Անվտանգություն

Back to top