ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Հանրային կառավարում

Մագիստրատուրա

Հովհաննես Ղազարյան

Ես՝ Հովհաննես Ղազարյանս, ծնվել եմ Երևան քաղաքում: Ավարտել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Սովորել եմ նաև Բելգիայի եվրոպական քոլեջի ԵՄ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

Մասնագիտական գործունեությունս սկսել եմ 2003 թվականին` ծառայության անցնելով ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես պաշտպանական քաղաքականության վարչության սպա: Պաշտպանության նախարարության ծառայության չորս տարիների ընթացքում որպես թարգմանիչ ուղեկցել եմ ՀՀ պաշտպանության նախարարին արտասահմանյան այցերի ժամանակ: Զուգահեռաբար համակարգել եմ Հայաստանի մի շարք գործընկեր երկրների հետ երկկողմ ռազմական համագործակցության ծրագրերը, ակտիվորեն ներգրավված եմ եղել Հայաստանի պաշտպանական բարեփոխումների հիմնաքարը հանդիսացող ՆԱՏՕ-Հայաստան անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մշակման գործընթացում:

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի եմ անցել 2008 թվականին` սկզբում որպես արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ, ապա՝ խորհրդատու: Ներկայումս զբաղեցնում եմ վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Պարբերաբար ներգրավվում եմ տարբեր երկրներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների գնահատման և դիտարկման առաքելություններում՝ որպես կարճաժամկետ դիտորդ:

Մշտապես ձգտել եմ իմ ներդրումն ունենալ Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Հանդիսանում եմ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի հիմնադիր անդամ, որն զբաղվում է արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով դպրոցներում կրթության և մենեջմենթի որակի բարձրացման խնդիրներով:


Այստեղ սովորում են
Մեթյու Ղազարյան

Կառավարություն

Արտյոմ Գեղամյան

Հանրային կառավարում

Անի Մելիքսեթյան

Միջազգային կրթական քաղաքականություն

Back to top