ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Հանրային կառավարում

Մագիստրատուրա

Հովհաննես Ավետիսյան

Ես` Հովհաննես Ավետիսյանս, ծնվել եմ 1978 թ. հոկտեմբերի 6-ին քաղաք Երևանում:

1995 թվականին գերազանցությամբ ավարտելով Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցը` ընդունվել եմ Երևանի ժողովրդական պետական տնտեսության ինստիտուտի (ներկայիս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) ֆինանսահաշվային ֆակուլտետի Ֆինանսներ և վարկ բաժինը (սովորել եմ ստացիոնար, անվճար հիմունքներով): 1998-2000 թթ. ուսմանը զուգահեռ համատեղությամբ աշխատել եմ Երևանի ազգային վիճակագրության և պետական ռեգիստրի (ներկայիս Ազգային վիճակագրական ծառայություն) վարչությունում` որպես կրտսեր մասնագետ:

2000 թվականին ավարտելով ուսումս` զորակոչվել եմ ծառայության Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: 2002 թվականին զորացրվել եմ պահեստազոր և դրանից հետո` մինչև 2004 թվականը, զբաղվել եմ մասնավոր գործունեությամբ: Հայաստանին ծառայելու մղումներով 2004 թվականի սկզբից սկսել եմ աշխատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես առաջատար մասնագետ: 2004-2009 թթ. աշխատել եմ նախարարության տարբեր ենթակառուցվածքներում` գանձապետական համակարգ, պետական բյուջետային ծրագրավորում, ներքին աուդիտի համակարգ: 2009 թվականի հունվար ամսին ստանձնել եմ ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալի պաշտոնը:

2010 թվականի աշնանը մասնակցել եմ «Տավիտյան» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Հանրային քաղաքականություն և կառավարում թեմայով վեցամսյա դասընթացին` կազմերպված Թավթս համալսարանի Ֆլետթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի կողմից: Ծրագրի ավարտից հետո` մինչև 2011 թվականի աշուն, շարունակել եմ աշխատել ՀՀ ֆինանսների նախարարությունում, իսկ դրանից հետո` մինչև 2012 թվականի օգոստոս ամիսը, աշխատել եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում` որպես ներդրումային քաղաքականության վարչության պետ:

Գիտակցելով կրթության դերը մեր երկրի զարգացման հարցում և այդ առնչությամբ «քո անձից սկսած» փոփոխություններ կատարելու հրամայականը` ձգտել եմ կատարելագործել գիտելիքներս` դրանք Հայաստանի Հանրապետությանը ծառայեցնելու նպատակով: Այդ իսկ պատճառով 2012 թվականի սեպտեմբեր ամսին ԱՄՆ պետ-դեպարտամենտի Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակը ստանալով` սկսել եմ ուսանել ԱՄՆ Ջորջիա պետական համալսարանի Էնդրյու Յանգի անվան քաղաքականության ուսումնասիրությունների դպրոցում: Գիտելիքներս հանրային քաղաքականության և կառավարման ոլորտում ավելի խորացնելու նպատակով դիմել և 2013-2014 ուս. տարում ուսանելու համար ընդունվել եմ Հարվարդի համալսարան` Քենեդիի անվան կառավարման դպրոցի հանրային կառավարում մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրով ուսանելու:

Ավարտելուց հետո նախատեսում եմ շարունակել աշխատել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում` իմ անմիջական նպաստը բերելով մեր պետության զարգացման գործին:

Ազատ տիրապետում եմ անգլերեն և ռուսերեն լեզուներին, իսկ մայրենի լեզուն հայերենն է:

Ամուսնացած եմ, երեխաներ չունեմ:


Այստեղ սովորում են
Դիաննա Յուսուֆյան

Միտք, խելք և կրթություն

Մանո Սաքայան

Մերձավոր Արևելքի գիտություններ

Նարին Մանուկյան

Բարձրագույն կրթություն

Back to top