ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Սոցիալական ծառայություն

Մագիստրատուրա

Հեղինե Մուսայելյան

Ես Հեղինե Մուսայելյանն եմ Հայաստանից: 2008 թ. գերազանցության դիպլոմով ավարտել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` «Տնտեսական քաղաքականություն և կառավարումե մասնագիտությամբ: ԱՄՆ լավագույն համալսարաններից մեկի՝ Չիկագոյի համալսարանի սան դառնալու փաստն իմ ուսումնառության մեծագույն ձեռքբերումն եմ համարում և գտնում եմ, որ դա իմ հայաստանյան համալսարանական կրթության ու դասախոսական կազմի ջանքերի արդյունքն է:

Կարևորելով շարունակական մասնագիտական և անհատական աճը՝ տարբեր ժամանակահատվածներում Խորվաթիայում (ք. Ֆուժինե, ք. Զագրեբ ), Մեծ Բրիտանիայում (ք. Լոնդոն), Սիրիայում (ք. Հալեպ), Գերմանիայում (ք. Մյունխեն, ք. Բեռլին) մասնակցել եմ առաջնորդության և բիզնես էթիկայի թեմաներով վերապատրաստման տարբեր դասընթացների ու սեմինարների: Միաժամանակ ավարտել եմ Երևանի առաջնորդների զարգացման կենտրոն հիմնադրամը, Բիրմինգհեմի (Մեծ Բրիտանիա) համալսարանի Միջազգային քաղաքացիության քոլեջը, Ֆրանսիայի EDHEC բիզնես ամառային դպրոցը, ինչպես նաև Բոստոնում (ԱՄՆ) Մոմենտում ծրագրի և Հարվարդ համալսարանի հետ համագործակցության շրջանակներում վերապատրաստվել եմ որպես բանակցությունների վարման թրեյներ:

Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 2005 թ. «Տնտեսություն և արժեքներե վերլուծական կենտրոնում` որպես կրտսեր հետազոտող-վերլուծաբան, այնուհետև կարճ ժամանակով աշխատել եմ «Ինեկոբանկե ՓԲԸ-ի ֆինանսական ծառայությունների և մեթոդոլոգիայի բաժնում: 2008 թ. մայիսին ընդունվել եմ «Էյչ-էս-բի-սի բանկ Հայաստանե` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Այժմ նույն բանկի «Ստատուսե ազգային կենտրոնի ավագ մասնագետ եմ:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ 2010 թ. եղել եմ «Էյչ-էս-բի-սի բանկ Հայաստանիե սոցիալական խորհրդի նախագահ, որի շրջանակներում «Հայաստանի մանուկներ հիմնադրամե ՀԿ-ի հետ Հայաստանի առավել խոցելի մարզերի երեխաների համար իրականացրել ենք մի շարք ծրագրեր: «Երիտասարդ առաջնորդների դպրոցիե> համահիմնադիր եմ և այժմ հանդիսանում եմ դպրոցի խորհրդի անդամ:

Դեռ մանկուց սիրել եմ արևելյան մարտարվեստները, դպրոցական տարիներին եղել եմ ՀՀ ձյուդոյի տարբեր առաջնությունների մրցանակակիր: Այժմ «Գևորգյան մարտարվեստի դպրոցիե սան եմ և զբաղվում եմ կունգֆույով: Սիրում եմ ճանապարհորդել, գրքեր կարդալ, դաշնամուր նվագել և ակտիվ հասարակական կյանք վարել:

Ընտանիքը, համայնքը, հայրենիքը և քրիստոնեությունն իմ արժեհամակարգի կարևոր բաղադրիչներն են, որոնք ձևավորում են իմ հայկական ինքնությունը: Վերջինս ինձ թույլ է տալիս խոր ակնածանքով վերաբերվել այլ ազգերի և էթնիկ խմբերի մշակութային առանձնահատկություններին ու ավանդույթներին: Որպես հայ կին` առաքելությունս կատարած կհամարեմ, եթե կրթեմ հայրենիքիս և միջազգային հանրությանն օգտակար ազնիվ ու արժանի զավակներ:


Այստեղ սովորում են
Երվանդ Ազատյան

Համակարգչային գիտություն

Էմմա Նոլան-Աբրահամյան

Սոցիալական կառավարում

Սոնա Մարգարյան

Հանրային քաղաքականություն

Back to top