ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Համակարգչային գիտություն

Բակալավրիատ

Հայկ Սարիբեկյան

Ծնվել եմ 1993 թ. Երևանում: Մինչև 2003 թ. ապրել եմ Արարատի մարզի Մասիս գյուղում և հաճախել եմ տեղի միջնակարգ դպրոցը: Գյուղում ապրած տարիները շատ կարևոր դեր են խաղացել իմ կյանքում, քանի որ հնարավորություն եմ ունեցել անմիջականորեն շփվելու բնության հետ: 2003 թ. ես և եղբայրս ընդունվեցինք “Քվանտ” վարժարան, և մենք ընտանիքով տեղափոխվեցինք Երևան:

“Քվանտ” վարժարանը նոր էջ բացեց իմ կյանքում, և ես գիտակցեցի կրթության նկատմամբ իմ սերը: Այնտեղ սովորելու տարիներին ստացա հիմնավոր կրթություն բոլոր առարկաներից, սակայն հասկացա, որ ինձ գրավում են բնական գիտությունները: Յոթերորդ դասարանում “Քվանտ” վարժարանի կազմակերպած օժտվածների մրցույթում հաղթանակն ինձ հնարավորություն տվեց անվճար սովորելու վարժարանում, ինչպես նաև ներգրավեց ինձ օլիմպիական շարժման մեջ: Ուսման հետագա տարիներին մասնակցել եմ հանրապետական օլիմպիադաների մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և աստղագիտություն առարկաներից և արժանացել եմ մրցանակների բոլոր մրցույթներում: Մասնավորապես արժանացել եմ 4 առաջին, 4 երկրորդ և 3 երրորդ կարգի դիպլոմների: Նշեմ նաև դպրոցական տարիների մի քանի հաջողություններ
  • ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա պարգև “Լավագույն աշակերտ” անվանակարգում, 2007թ.
  • Բրոնզե մեդալ, Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա, Եգիպտոս, 2008թ.
  • 1-ին մրցանակ, Աստղագիտության միջազգային օլիմպիադա, Իտալիա, 2008թ.
  • 1-ին տեղ, ՀՀ մինչև 30 տարեկան ծրագրավորողների բաց առաջնություն, 2008թ.
  • Արծաթե մեդալ, Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա, Բուլղարիա, 2009թ.
  • Գովասանագիր, Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա, Գերմանիա, 2009թ.

2005-2010 թթ. հաճախել եմ Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի ֆլեյտայի դասարան: 2010 թ. դարձել եմ առաջին կարգի դափնեկիր Գյումրիում կայացած երաժիշտ կատարողների “Վերածնունդ” միջազգային մրցույթ-փառատոնում: Մասնակցել եմ նաև Երևան քաղաքի երաժշտական փառատոնին և արժանացել եմ պատվոգրի: Իմ կյանքում շատ եմ կարևորում երաժշտական կրթությունը, քանի որ այն մեծապես նպաստել է իմ անհատականության զարգացմանը:

2012 թ. սեպտեմբերից սովորում եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում` համակարգչային գիտության ոլորտում (computer science): 2013 թ. սկզբից աշխատում եմ համալսարանի համակարգչային գիտության և արհեստական բանականության լաբորատորիայում: 2013 թ. ամռանն աշխատելու եմ «Google» ընկերությունում` որպես ծրագրավորող:

Ունեմ շատ նախասիրություններ: Հայաստանում եղած ժամանակ շուրջ երեք տարի հաճախել եմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գրեթե բոլոր համերգներին: Փորձում եմ ժամանակ գտնել և հաճախել Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգներին ևս: Զբաղվում եմ մի քանի սպորտաձևերով` լեռնադահուկային սպորտ, վազք, մեծ և փոքր թենիս, հեծանիվ: Շատ եմ սիրում արշավել լեռներում (մանավանդ` Հայաստանի լեռներում): Այս նախասիրություններն օգնում են միշտ թարմ մնալ ծանրաբեռնված առօրյայի պայմաններում:


Այստեղ սովորում են
Գոռ Զաքարյան

Բիզնեսի կառավարում

Արսեն Մամիկոնյան

Էլեկտրական ճարտարագիտություն և համակարգչային գիտություն

Ռոբերտ Փանոսյան

Ճարտարապետություն

Back to top