ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Հայկ Սարգսյան

Ծնվել եմ 1989 թվականին Երևան քաղաքում: 2006 թվականին գերազանցությամբ ավարտել եմ Համբարձում Գալստյաի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել եմ 2010 թվականին՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2012 թվականին գերազանցությամբ ավարտել եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրայի բաժինը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2012 թվականից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ եմ: Թեկնածուական ատենախոսությանս թեման է՝ «Դատական քննության ընթացքում մեղադրանքը փոխելու տեսական և գործնական հիմնախնդիրները», որի պաշտպանությունը նախատեսվում է սույն թվականի հունիսին: Տպագրել եմ թվով վեց գիտական հոդվածներ:

2010-2011 թվականներին ուսմանս հետ համատեղ աշխատել եմ «Բրեյվ» իրավաբանական ընկերությունում՝ որպես իրավաբան, որի ընթացքում իրականացրել եմ դատական ներկայացուցչություն, մատուցել իրավաբանական խորհրդատվություն: 2011-2014 թվականներին աշխատել եմ ՀՀ արդարադատության նախարարի օգնական:

Հիմնական գործառույթներս էին հանդիսանում իրավական ակտերի նախագծերի մշակումը, հարակից ոլորտներում արտասահմանյան փորձի ուսումնասիրությունը, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչությունը միջգերատեսչական և մի շարք այլ մարմինների հետ հարաբերություններում և այլն: Նշված ժամանակահատվածում մասնակցել եմ մի շարք իրավական ակտերի նախագծերի մշակմանը՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նոր խմբագրությամբ շարադրելու վերաբերյալ նախագիծը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և այլն:

2014 թվականի ապրիլից հունիս ամիսներին որպես փորձագետ եմ աշխատել ՀՀ արդարադատության ակադեմիայում, այնուհետև՝ 2014 թվականի հունիսից, աշխատել եմ ՀՀ ազգային ժողովում՝ որպես ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական:

2014 թ. հուլիսից աշխատում եմ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնում. հիմնական գործառույթներս են ԱԺ քննարկմանը ներկայացվող օրենքների և ԱԺ որոշումների նախագծերի մասնագիտական (իրավաբանական) փորձաքննությունը և համապատասխան եզրակացությունների պատրաստումը, ԱԺ մշտական հանձնաժողովներում եզրակացությունների ներկայացումը, պատգամավորներին փորձաքննության ենթարկված նախագծերի հետ կապված համապատասխան խորհրդատվության տրամադրումը, ՀՀ սահմանադրական դատարանում ներկայացուցչությունը և այլն:

2012 թվականից աշխատանքիս հետ զուգահեռ դասավանդում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում:

2014 թվականի փետրվար-մարտ ամիսներին մասնակցել եմ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի կողմից կազմակերպված «Ձմեռային ակադեմիա» ծրագրին Բեռլինում գտնվող Հերթի դպրոցում:


Այստեղ սովորում են
Անուշավան Համբարձումյան

Հանրային կառավարում

Րաֆֆի Վարդանյան

Փաստավավերագրական, գիտական գրականության ստեղծում

Վահագն Կիրակոսյան

Ֆինանսական մաթեմատիկա

Back to top