ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ֆիզիկա

Մագիստրատուրա

Հայկ Սարգսյան

Ծնվել եմ 1989 թ.-ին, Երևանում: Մանկությունս անցկացրել եմ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում: Սկզբնական ուսումս ստացել եմ տեղի միջնակարգ դպրոցում: Երկու տարի սովորելուց հետո տեղափոխվեցինք Երևան: Չորս տարի սովորելով Գրիգոր Նարեկացու անվան դպրոց-վարժարանում` լսեցի “Քվանտ” վարժարանի մասին: Մասնակցելով “օժտված երեխաներ” մրցույթին` գրավեցի առաջին տեղը և հնարավորություն ստացա ուսումս անվճար շարունակել Հայաստանի լավագույն վարժարաններից մեկում: Վարժարանում սովորելու տարիներին մասնակցել եմ տարբեր առարկաների (մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա) բազմաթիվ օլիմպիադաների և ստացել բազմաթիվ դիպլոմներ:

Այս տարիներին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը հաճախել եմ նաև շախմատի խմբակ: Չնայած այս ասպարեզում ունեցած հաջողություններիս` ստիպված էի ընտրություն կատարել շախմատի և ֆիզիկայի միջև: Արդյունքում ընտրեցի ֆիզիկան և, բարեբախտաբար, չեմ զղջում դրա համար:

2006 թ. ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետը: Ցուցաբերելով գերազանց առաջադիմություն` սկսել եմ ուսումնասիրել տարրական մասնիկների ֆիզիկա: Այս ճանապարհին կարևոր և բեկումնային էր այս ասպարեզի լավագույն մասնագետներից մեկի հետ ծանոթությունս Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում:

Զուրկ լինելով թանկարժեք օգտակար հանածոներից` մեր երկրի զարգացման միակ գրավականը մտավոր ռեսուրսն է: Ուստի բոլորս պետք է գիտակցենք, որ ամեն հնարավորը պետք է անենք ոչ միայն մեր, այլև հատկապես մեր երկրի` Հայաստանի համար:

Այստեղ սովորում են
Back to top