ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Տնտեսագիտություն

Մագիստրատուրա

Հայկ Մանուչարյան

Ծնվել եմ Կապան քաղաքում 1991թվականին: 2008 թվականին ոսկե մեդալով ավարտել եմ Կապանի վարժարանը և նույն տարում ընդունվել ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետ, որտեղ բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար 2-րդ ուսումնական տարուց անցել եմ անվճար համակարգի: 2009 թվականից եղել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի անդամ: Այս տարի ավարտում եմ բակալավրիատը:

Դպրոցում սովորելու ժամանակ  ակտիվ մասնակցություն եմ ունեցել առարկայական օլիմպիադաներին և երեք տարի անընդմեջ` 2006, 2007, 2008 թվականներին, հանրապետական փուլում արժանացել  եմ  առաջին կարգի դիպլոմի գերմաներեն առարկայից: Իններորդ դասարանում մասնակցել  եմ  Գերմանիայի դեսպանության կողմից կազմակերպված  PAD (Pädagogischer Austauschdienst) մրցույթին, որտեղ զբաղեցրել եմ  առաջին տեղը և մեկ ամսով մեկնել Գերմանիայի Դաշնություն ամառային ուսման և հանգստի: Այդ հաջողությունների համար   արժանացել  եմ Հանրապետության նախագահի  ու  կրթության և գիտության նախարարի   խրախուսանքին:

Մագիստրատուրայում ուսումս շարունակելու նպատակով դիմել եմ Լոնդոնի համլասարանական քոլեջի (UCL) MSc Economics մագիստրոսական ծրագրին և ստացել եմ այնտեղ ուսումս շարունակելու հրավեր: 

Հետաքրքրություններ` կիթառ, ֆուտբոլ, օտար լեզուներ, մաթեմատիկա:


Այստեղ սովորում են
Արմեն Թավադյան

Միջազգային հանրային քաղաքականություն

Անահիտ Գալստյան

Մարդու իրավունքներ

Արշակ Մնացականյան

Նանոտեխնոլոգիա և վերականգնողական բժշկություն

Back to top