ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Իրավագիտություն

Մագիստրատուրա

Հայկ Մամաջանյան

Ես ծնվել եմ 1987 թվականին, Երևանում: Հաճախել եմ Երևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը: 2003 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետ: 2007 թվականին ավարտեցի և ստացա Իրավունքի Բակալավրի կոչում: 2009-ին նույն համալսարանում ստացա Իրավունqի Մագիստրոսի կոչում Եվրոպական իրավունք մասնագիտացմամբ: 2009-ին և 2010-ին համապատասխանաբար ես ընդունվեցի ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, Սոցիոլոգիայի և Իրավունքի ինստիտուտ (Իրավաբանական գիտությունների թեկնածու, սպասվում է 2012-ի հունիս-հուլիս ամիսներին) և Հայաստանի Ամերիկյան Համալսարան (Իրավունքի մագիստրոս, սպասվում է 2012-- հունիսին):

Իմ մասնագիտական գործունեությունն սկսել եմ 2007-ին Դատական դեպարտամենտում` աշխատելով որպես դատավորի օգնական: 2008-ի սեպտեմբերից մինչև 2009-ի սեպտեմբեր աշխատել եմ Արցախբանկ ՓԲԸ-ում որպես իրավաբան, որից հետո շարունակել եմ աշխատանքային գործունեությունս Դիլջան ԷՔՍՊՈ ՓԲԸ-ում որպես ՄՌ մենեջեր և Իրավաբան: Այժմ ես փաստաբան եմ և զբաղվում եմ անվճար իրավաբանական օգնության տրամադրմամբ, որպես Երիտասարդներն հանուն արդարության նախաձեռնության հիմնադիր:

Տպագրել եմ 7 գիտական հոդված հիմնականում իրավունքի դատական մեկնաբանման թեմայով:


Այստեղ սովորում են
Կարինե Վան

Երաժշտագիտություն

Հասմիկ Թևոսյան

Հարկադիր միգրացիա և փախստականների խնդիրներ

Սևագ Քազանդջյան

Գործադիր բիզնեսի կառավարում

Back to top