ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Լեզվաբանություն

Ասպիրանտուրա

Հասմիկ Ջիվանյան

Ծնվել եմ 1986 թ. Գյումրիում: 1993 թ-ին ընդունվել և 2003 թ-ին գերազանցության մեդալով ավարտել եմ Գյումրու թիվ 13 դպրոցը:

Նույն թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության բաժնի բակալավրի անվճար համակարգ: Գերազանցությամբ ավարտելով այն` 2007-2009 թթ. սովորել եմ ԵՊՀ նույն բաժնի մագիստրատուրայի անվճար համակարգում:

2008 թ-ի փետրվար-հունիս ամիսներին ԵՊՀ-ի և Ժնևի համալսարանի միջև փոխհամաձայնության շրջանակներում ուսանել եմ Ժնևի համալսարանի Լեզվաբանության բաժնում:

2009 թ-ից սովորում եմ Ժնևի համալսարանում։ Հաջողությամբ ավարտելով ասպիրանտուրայի նախապատրաստական երկամյա փուլը՝ այժմ առաջին տարվա ասպիրանտ-ուսանող եմ լեզվաբանական գիտությունների ամբիոնում՝ կատարելով գիտական հետազոտություն պրագմատիկայի ոլորտում։

Դեռ դպրոցական տարիքից մի շարք մրցանակների և հավաստագրերի եմ արժանացել` դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի դիպլոմներ (հայոց լեզու` I կարգի դիպլոմ (2001 թ.), հայ գրականություն (2002 թ.), ֆրանսերեն` II և III կարգի դիպլոմներ (2003 թ.), գովասանագրեր):

2002 թ. հաղթող եմ ճանաչվել Միավորված ազգերի կանանց զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված "Եթե լինեի խաղաղության դեսպան…" թեմայով շարադրության հանրապետական մրցույթում:

Մասնակցել եմ Olyfran (Ֆրանսախոսության Օլիմպիադաներ) կազմակերպության ՙTournoi mondial de francais par internet՚ թիմային մրցույթի եզրափակիչ փուլին (2006 թ.): 2006-2007 թթ. մասնակցել եմ Alliance Francaise d'Armenie-իև Association Armenienne des Enseignants de Francais-ի կազմակերպած ֆրանսերեն դասավանդողների 4-րդ և 5-րդ կոնֆերանսների աշխատանքներին:


Այստեղ սովորում են
Մարինա Պետրոսյան

Լեզվաբանություն

Back to top