Հայկական աշխարհ - Լույս Հիմնադրամ. Կրթական
ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Հանրային աշխատանք

Մագիստրատուրա

Հասմիկ Բաղդասարյան

Ծնվել եմ 1992 թ.-ի հոկտեմբերի 1-ին Երևանում: 2004 թ.-ին ընտանիքով տեղափոխվել ենք Կալիֆոռնիա, Միացյալ Նահանգներ: 2011 թ-ին ընդունվել եմ Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի Համալսարանը (UCSB), որտեղ սովորել եմ սոցիոլոգիա և սլավոնական լեզուներ ու գրականություն, ավարտել եմ 2015 թ.-ին:

Ուսանողական տարիներին եղել եմ ակտիվ մասնակից տարբեր ուսանողական կազմակերպություններում: Ընտրվել եմ Հայ ուսանողական խորհրդի նախագահ և մասնակցել Թաքնված ճանապարհ նախաձեռնությանը (Hidden Road Initiative): 2014 թ.-ին արժանացել եմ Դոնալդ Ա. Ստրաուս հիմանդրամի դրամաշնորհին, որը շնորհվում է ուսանողներին` հասարակակական ծառայության ծրագիր իրականացնելու նպատակով: Այս դրամաշնորհն ինձ հնարավորություն տվեց բացել մանկապարտեզ Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղում, որը գործում է մինչ օրս:

2016 թ.-ին ընդունվել եմ Կոլումբիայի համալսարանի Սոցիալական աշխատանքի դպրոց (Columbia School of Social Work), որտեղ շարունակելու եմ ուսումս մագիստրոսական ծրագրով:


Այստեղ սովորում են
Էլյա Պապոյան

Հանրային առողջապահություն

Մարալ Հովասափյան

Բուժքույրական գործ

Րաֆֆի Վարդանյան

Փաստավավերագրական, գիտական գրականության ստեղծում

Back to top