ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Գործավարական գիտություն

Մագիստրատուրա

Հասմիկ Ալեքյան

Ծնվել եմ 1985թ. Երևանում: Երբ շատ ընտանիքներ, այդ թվում և իմը, ականատես եղան տնտեսական անկմանը նոր անկախացած Հայաստանում, որտեղ գործազրկությունը և բարձր գնաճը պարզապես խոսակցություններ չէին, այլ ամենօրյա իրողություն, ես որոշեցի, որ արժե սովորել գնահատել տնտեսական ռիսկերը: Այսպիսով, երկար մտածելուց և ուսումնասիրություններից հետո, 2003թ. որոշեցի զբաղվել ակտուարական գիտությամբ, ինչի շրջանակում կարող էի հմտանալ ինչպես բարձրագույն մաթեմատիկայի, այնպես էլ տնտեսագիտության մեջ, որը թույլ կտար զարգացնել իմ վերլուծական միտքը ցանկացած սոցիալական ֆենոմեն ուսումնասիրելու համար: Այդ ժամանակաշրջանում էր, որ Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատում առաջարկվում էր ակտուարական մաթեմատիկայի ուսուցում, ինչը նպատակ ուներ պատրաստել ակտուար մասնագետներ նոր զարգացող ապահովագրական ոլորտի համար:

Համալսարանական առաջին տարիներս կբնութագրեի որպես արագ տեմպի, խանդավառության և բազմաֆունկցիոնալության համաձուլում: Նոր գաղափարների արագ ընկալման և պարզորեն մեկնաբանման շնորհիվ ես առանձնացա որպես գերազանց ուսանող և ձեռք բերեցի իմ առաջին արտարժութային շուկաների վերլուծաբանի աշխատանքը սակավաթիվ քանակությամբ գործող ներդրումների կառավարման գրասենյակներից մեկում: Ուսանողական տարիներին նաև աշխատել եմ որպես հաճախորդների սպասարկման մասնագետ «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկում:

2008-2010թթ. մասնակցել եմ ՀՀ Կենտրոնական բանկի, ԱՄՆ ՄԶԳ-ի և Միացյալ Թագավորության ակտուարական մասնագիտության կողմից համատեղ կազմակերպած «Ակտուարական դասընթացներ» ծրագրին: Ծրագիրն ավարտելուց անմիջապես հետո որոշ դասընկերներիս հետ միասին հիմնեցինք Հայաստանի ակտուարների միավորումը, որի նպատակն է համագործակցել Միջազգային ակտուարական ասոցիացիայի հետ, ինչպես նաև ապահովել դասընթացներ և սեմինարներ երիտասարդ մասնագետների համար:

Ներկայումս արդեն յոթ և կես տարի է, ինչ ապահովագրական շուկայի առաջատար ընկերություններից մեկում՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ում հաջողությամբ զբաղեցնում եմ պատասխանատու ակտուարի պաշտոնը: Այս տարիների ընթացքում կարողացել եմ կիրառել իմ ապահովագրական ռիսկերի մասին գիտելիքները գործնական ասպարեզում և ղեկավարությանը տրամադրել վելուծական հաշվետվություններ, որոնք օգտակար են եղել ռազմավարական որոշումներ կայացնելու գործում:

2012թ. մեծ ուրախությամբ միացել եմ Երևանի պետական համալսարանի իմ ֆակուլտետի՝ ակտուարական գիտությամբ զբաղվող ապագա սերնդին ֆինանսական մաթեմատիկայի դասախոսություններ կարդալու գործունեությանը:

Ես հպարտ եմ, որ ընդունվել եմ Կոլումբիայի համալսարան, որտեղ կկարողանամ ձեռք բերել ակտուարական գիտության մասին նոր գիտելիքներ, մասնավորապես ուսումնասիրել ակտուարական փորձը առավել լայն մասշտաբով, որը ներառում է ռիսկերի գնահատման հուսալի մոդելների կառուցում կենսաթոշակային և բժշկական ապահովագրության ոլորտներում:


Այստեղ սովորում են
Հայկ Սարգսյան

Իրավագիտություն

Ժոզեֆ Հակոբյան

Անգլերենի ուսուցում

Էնթոնի Գերբիջյան

Միջազգային հարաբերություններ

Back to top