ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Հանրային կառավարում

Մագիստրատուրա

Հարություն Մանուկյան

Ծնած եմ 1986-ին Գանատայի Թորոնթոյի շրջանը: Պզտիկուց, հայկական ուսում ստացել եմ Արփի Մերաս Մանկանոցը եւ Հայ Օգնութեան Միութեան վարժարանը: Նոյնիսկ վեցերորդ դասարանը ցատկելով, երկրորդական վարժարանը աւարտել եմ դասարանիս բարձրագոյն նիշերով: Ապա, շարունակել եմ Ուաթըրլու Համալսարանը ելեկտրական ճարտարագիտութիւն կարդալու: Ուրախութեամբ, ընկերներով հիմնեցինք Ուաթըրլուի Հայ Ուսանողներու Միութիւնը:

Միշտ մասնակից եղած եմ հայկական գաղութային աշխատանքներուն, մասնաւորաբար ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան եւ Հայ Դատի յանձնախումբին:

Առաջին անգամով այցելեցի Հայաստանը 2005-ին, երթ չորս ամիս կամաւոր աշխատեցայ Հայաստանի Ամերիկեան Համալսարանը, Դէպի Հայք հիմնարկութեան երաշխաւորութեամբ: Նաեւ վերադարձած եմ հինգ անգամ զանազան աշխատանքներու համար ինչպէս՝ սերտել Հայաստանի ելեկրական համակարգը, վարել ամառնային ճամբար մը Վանաձորի մէջ, եւ դիտորդել 2017-ի խորհրդարանական ընտրութիւնը:

Աշխատած եմ որպէս ճարտարագետ Գանատայի Հիտրո Ուան ընկերութիւնը 2009-էն մինչեւ 2017: Նաեւ երեք տարի ընտրուեցայ որպէս խնամակալ Թորոնթոյի Հանրական Դպրոցներու Խորհուրդին:

Հիմա վերադառնալու վրայ եմ ուսումնական աշխարհին սերտելու համար ընտրական համակարգներ: Յոյսով եմ որ այս գիտութիւնը պիտի կարենամ գործադրել Գանատայի ընտրական համակարգը վերաձեւակերպելու:


Այստեղ սովորում են
Օդրիա Ամիրյան

Տնտեսություն

Քրիստինե Սերջենյան

Բարձրագույն կրթություն (Կառավարում և ուսանողական հարաբերություններ)

Հրայր Թովմասյան

Ֆինանսներ

Back to top