ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Ֆինանսներ

Մագիստրատուրա

Գրիշա Խաչատրյան

Ես ծնվել եմ 1992 թ. Հայաստանի Հանրապետության Արմավիր քաղաքում, բայց մեծացել եմ Ռուսաստանում, Սևսկ կոչվող փոքրիկ քաղաքում, ուր իմ ծնողներն էին տեղափոխվել ապրելու և աշխատելու՝ ունենալով իրենց փոքրիկ բիզնեսը։ Լավագույն կրթություն ստանալու մեծ ցանկությունն ու նպատակը ինձ և իմ ընտանիքին 2006 թ. բերել են Երևան, որտեղ ստացել եմ բակալավրի և մագիստրոսի աստիճանները՝ ավարտելով Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժինը։

2013թ., ստանալով բակալավրի աստիճան, ընդունել եմ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացված առաջարկը, ըստ որի տեղափոխվել եմ Դիլիջան և մասնակցել USAID-ի կողմից ֆինանսավորվող մեկամյա ինտենսիվ ակադեմիական դասընթացին, որը համարժեք է տնտեսագիտական մագիստրոսի աստիճանին։ Իմ հետագա հաջողությունները հնարավորություն են ընձեռել ղեկավարել նշանակալի նախագծեր, այդ թվում՝ Հայաստանում բժշկական ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հետազոտությունը՝ լավագույն համալսարանների նշանավոր պրոֆեսորների անմիջական ղեկավարությամբ։ Աշխատանքիս ընթացքում ճանաչվել եմ լավագույններից մեկը երիտասարդ մասնագետների շարքում։

Դիլիջանում աշխատելու ընթացքում լայնածավալ մասնակցություն եմ ունեցել մի շարք այլ նախագծերում. Այբ կրթական հիմնադրամի կողմից հիմնադրված Դիլիջանի Կենտրոնական դպրոցում անցկացրել եմ մաթեմատիկա առարկայի դասընթացներ 5-9-րդ դասարանում սովորողների համար, ուսուցանել եմ Հարվարդի համալսարանի ուսանողներին՝ Կենտրոնական բանկում իրենց վերապատրաստման ժամանակ, ինչպես նաև Հայաստանում անցկացված առաջին «Big Data Hackathon» մրցույթում առաջնորդել եմ «Դիլիջանի հետազոտողներ» թիմին՝ նվաճելով 2-րդ տեղը 18-ժամյա մրցակցությունից հետո։

Ունեմ շատ սիրած զբաղմունք, որը լցնում և բավարարում է իմ հոգևոր աշխարհը։ Երաժշտությունն իմ տարերքն է, առանց որի ինձ չեմ պատկերացնում այս կյանքում։ Այդ առիթով բազմիցս ճանաչվել եմ դաշնամուրային միջազգային մրցույթների դափնեկիր Եվրոպայի շրջանակներում և ներկայանում եմ մեր հանրությանը որպես միակ ակտուար երաժիշտ։ 2015 թ.-ին կազմակերպել եմ դաշնամուրային անհատական համերգ Երևանում և վերջապես հասել իմ նպատակին, որն էր՝ ոգեշնչել մեր հանրությանը՝ միասին հավաքվելու և վայելելու երեկոն: Ցանկանում էի ինչ-որ ձևով աջակցել աշխատակից-ծառայողներին՝ անցկացնելու իրենց հանգիստն ու նպաստել ընտանիքների մերձեցմանը։

Ապահովագրական տարբեր ծառայություններում հիմնական ռիսկերի գնահատման վերաբերյալ գիտելիք ձեռք բերելու և մասնավոր հատվածում փորձ ձեռք բերելու նպատակով՝ 2016թ. զբաղեցրել եմ Պատասխանատու ակտուարի պաշտոնը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որն ամենամեծ ապահովագրական ընկերությունն է ամբողջ երկրում։ Ի լրումն իմ ամենօրյա աշխատանքի՝ մեծ եռանդով աշխատել եմ, որպեսզի ինձ վերագտնեմ նաև հաջորդ մակարդակներում և ստանամ միջազգային փորձ։ Այս ամենի արդյունքում, մեծ սպասումներից հետո և մեծ ուրախությամբ ընդունվել եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ՝ մասնակցելու ֆինանսների մագիստրոսի 18-ամսյա ծրագրին, որտեղ պլանավորում եմ բացահայտել զարգացող երկրներին առնչվող ավելի կատարելագործված գաղափարներ և ծանոթանալ ժամանակակից միջազգային ընկերություններում ռիսկերի կառավարման գործող մոդելներին:


Այստեղ սովորում են
Մարինե Փոթիկյան

Անշարժ գույքի հետ կապված ռազմավարության զարգացում

Արմեն Մկրտչյան

Օդագնացություն և աստղագնացություն

Նարեկ Դշխունյան

Համակարգչային գիտություն և մոլեկուլային կենսաբանություն

Back to top