ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Քաղաքագիտություն և եվրոպագիտություն

Բակալավրիատ

Հրանտ Բաբայան

Ես` Գրանտ Արթուրի Բաբայանս, ծնվել եմ 1993 թվականին Չեխիայի Հանրապետության Կրասլիցե քաղաքում: Կյանքիս մեծ մասն անց եմ կացրել Չեխիայում, թեեւ հաճախ եմ այցելել եւ այցելում Հայաստան, քանզի իմ բոլոր բարեկամները բնակվում են այստեղ: 1999-2004 թթ. սովորել եմ Սոկոլովի թիվ 2 դպրոցում, իսկ 2004-2009 թթ.` Սոկոլովի վարժարանում: Ես միշտ ցանկացել եմ ապրել և սովորել հայկական միջավայրում, սակայն ապրելով Չեխիայի Հանրապետությունում` ցավոք, նման առիթ չեմ ունեցել: 2009-2011թթ. միջնակարգ կրթություն եմ ստացել եմ Թաիլանդի բրիտանական միջազգային դպրոցում` ավարտելով այն «ԱՅԲ»-ի ծրագրով: Հետագայում` 2011թվականին, կրթությունս շարունակելու նպատակով ընդունվել եմ Տորոնտոյի համալսարանի քաղաքագիտության և եվրոպագիտության ֆակուլտետ: Այժմ սովորում եմ երրորդ կուրսում: Ազատ ժամանակ ես նախընտրում եմ զբաղվել սպորտով, հատկապես ֆուտբոլով, նվագում եմ ջութակ, կարդում եմ պատմական և փիլիսոփայական գրքեր:


Այստեղ սովորում են
Անի Թումանյան

Կիրառական ծրագրավորում

Լևոն Կոստանյան

Ռոթմանի կառավարման դպրոց

Անի Շիրվանյան Կոնարակի

Երաժշտական կրթություն

Back to top